Որոնում

881

1. Հիսո՛ւս, ես սիրում եմ Քեզ,
Չեմ կարող ապրել առանց Քեզ:
Հիսո՛ւս, ես սիրում եմ Քեզ,
Կյանք չկա, իմ Տե՛ր, առանց Քեզ:
    Դու մաքրում ես ինձ մեղքերից բոլոր,
    Բժշկում ես ինձ ցավերից բոլոր,
    Ազատում ես ինձ ոսոխներից բոլոր,
    Տե՛ր Ամենակալ, ես սիրում եմ Քեզ:

2. Հիսո՛ւս, ես սիրում եմ Քեզ,
Չեմ կարող ապրել առանց Քեզ:
Հիսո՛ւս, ես սիրում եմ Քեզ,
Կյանք չկա, ո՛վ Տեր իմ, առանց Քեզ:
    Նորոգում ես ինձ Դու Քո խոսքերով,
    Կշտացնում ես ինձ ողորմությունով,
    Պսակում ես իմ կյանքը բարությամբ,
    Տե՛ր Ամենակալ, ես սիրում եմ Քեզ: