Որոնում

889

1. Աստված փառավոր է Իր մեծ գործերով,
Այնպես Նա սիրեց մեզ՝ փրկեց Իր Որդով,
Որ կյանքն Իր տվեց ի հատուցում մեղքի՝
Շնորհելով, որ ամեն ոք երկինք մտնի։

    Փառք Տիրոջ, փառք Տիրոջ,
    Թող բոլորը ցնծան։
    Փառք Տիրոջ, փառք Տիրոջ՝
    Գառնուկին հավատան։
    Թող գան դեպի Հայրը՝ Որդու միջոցով
    Եվ փառք տան Նրան` Նրանով զմայլվելով։

2. Աստված մեզ գնել է Իր սուրբ արյունով,
Արդար դատաստանից փրկել Իր մահով,
Ամենապիղծ մեղավորները նույնիսկ
Ներում կստանան Իր խոցված ձեռքերից։

3. Մեծամեծ բաներ Նա մեզանում արեց,
Անպատմելի ուրախությամբ մեզ լցրեց,
Բայց մենք ավելի պիտի փառավորվենք,
Երբ ի վեջո Նրա մոտ փոխադրվենք։