Որոնում

895

1. Ուրախությունն ես իմ սրտի,
Ցնծությունն ես իմ հոգու,
Զորությունն ես իմ անձի,
Սերն ու կյանքն ես իմ, Հիսո՛ւս:
Քո մեջ եմ ես ապահով,
Քո մեջ եմ ես միշտ ուրախ,
Քեզանով եմ համարձակ,
Քեզանով եմ միշտ հաղթող:

2. Կյանք ես տալիս Քո գալով
Ու լցնում ինձ մեծ սիրով,
Ազատում ինձ հոգսերից,
Քաղցրացնում ես իմ հոգին:
Աղաչում եմ Քեզ, Հիսո՜ւս,
Բնակվիր իմ մեջ ընդմիշտ,
Հռչակվիր Քո Հոր փառքով,
Ու ես չլինեմ...
     Ու ձուլվեմ ես Քեզ,
     Փառավոր ի՛մ Հիսուս,
     Որ արժանի լինեմ Քեզ, ի՛մ Տեր: