Որոնում

897

1. Այս ձեռքերը, Հիսուսի ձեռքերը,
Սիրող ու սուրբ այս ձեռքերը
Արյունոտ են, տառապած ու տանջված,
Նայի՛ր, քեզ համար են գամված:

2. Երբ ճնշված ես, ուժասպառ, վշտացած,
Խիղճդ տանջում է շարունակ,
Այս ձեռքերն են քեզ մեկնված,
Շտապի՛ր ընդունել հրավերն այդ:

3. Այս ձեռքերը քեզ հանում են գուբից,
Հաստատում փրկության վեմին,
Այս ձեռքերը կբուժեն քո վերքերը,
Կվերցնեն ծանր բեռները:

4. Այս ձեռքերը մեկնած են ինձ և քեզ,
Մի՛ մերժիր, մի՛ մնա անտարբեր,
Այս ձեռքերով կյանքն է քեզ շնորհվում,
Կյանքը լոկ Նա է պարգևում: