Որոնում

904

1. Դժվար պահին հուսահատված, տագնապած,
Երբ լույս չկա, խավար է շուրջս բոլոր։
Ալեկոծված, տրտմած, վշտացած հոգով
Շտապում եմ Քեզ մոտ գալու աղոթքով:

    Երջանիկ եմ, որ Քրիստոսին ես ունեմ,
    Երջանիկ եմ, որ Նա միշտ ինձ հետ է,
    Հիսուսն իմ կյանքն է, Նա է իմ բաժինը,
    Երջանիկ եմ, Նա իմ բարեկամն է:

2. Ա՜խ, ո՞ւր գնամ, երբ սիրտս լի է ցավով,
Ո՞վ ինձ կօգնի և ո՞վ ձեռք կմեկնի:
Միայն Հիսուսն Իր անսահման մեծ սիրով
Ինձ կների, վշտերս կամոքի:

3. Հաճախ լինում են մեծ դժվարություններ,
Թվում է, թե Աստված թողել է ինձ,
Բայց իմ հոգում հնչում են Քո խոսքերը.
«Քեզ հետ կլինեմ, Ես քեզ չեմ թողնի»: