Որոնում

905

1. Իմ աչքերս այն խաչին հառած,
Ուր որ Դու մեռար` մեղքերս կրած,
Միայն Դու կրնաս տալ ինձ ազատություն,
Միայն Դու, միայն Դու:
Տե՛ր, ահա կուգամ այսօր Քեզի,
Ես՝ տկար, հոգնած, հպվի՛ր ինձի,
Միայն Դու կրնաս տալ ինձ խաղաղություն,
Միայն Դու, միայն Դու:

    Քայլեմ Քեզ հետ, խոսեմ Քեզ հետ,
    Հիսո՛ւս, եղի՛ր կյանքիս ընկեր,
    Ճամփաս ամպոտ, թե արևոտ,
    Իմ առաջնորդ, եղի՛ր ինձ մոտ:

2. Տե՛ր, միայն Քեզ ես կվստահիմ,
Քու խոսքիդ վրա հավատարիմ,
Միայն Դու կրնաս տալ ինձ վստահություն,
Միայն Դու, միայն Դու:
Երբ աշխարհի խոստումներն են սուտ
Եվ հաճույքներն են ունայն ու սին,
Միայն Դու կրնաս տալ ինձ երջանկություն
Միայն Դու, միայն Դու:

Youtube ♪♫ ➤