Որոնում

908

1. Կատարյալ է օրենքը Քո,
Նորոգում է իմ հոգին,
Վկայությունը ճշմարիտ է Քո,
Դարձնում է իմաստուն տգետին:
Կանոնները շիտակ են Քո,
Ուրախացնում են սիրտը իմ,
Պատվիրանքները պայծառ են Քո,
Լույս են տալիս իմ աչքին:

    Ի՜նչ մեծ ես Դու (2),
    Պատել ես իմ շուրջը
    Կամքովդ բարի,
    Օ՜, ինչ մեծ ես Դու:

2. Սուրբ է վախը Քո, Տե՛ր,
Այն հավիտյան պիտի մնա,
Ճշմարիտ են դատաստանները Քո
Ու բոլորովին արդար:
Ցանկալի են նրանք ոսկուց
Ու խորիսխից կաթած մեղրից,
Սրանցով են ապրում սուրբերը Քո,
Օրհնյալ Փրկիչ, Հիսո՛ւս: