Որոնում

912

1. Ո՞վ էր՝ թողեց Իր գահը աստվածային,
Իջավ երկիր, առավ մարմին մարդկային:
Ծնվեց մսուրում, փաթաթվեց խանձարուրով,
Օրհնենք Նրան քնար ու տավիղով:

    Բարի՛ Հովիվ, Տերերի Տե՛ր,
    Դու մեր չքնաղ Փրկիչ ու Տեր,
    Որ սիրում ես Դու մեզ այդքան,
    Փառք Քեզ հավիտյան:

2. Ո՞վ էր, որ մեռավ, մեր մեղքերը կրեց,
Մենք չարչարում էինք, բայց Նա աղոթեց.
«Հա՛յր, ներիր սրանց, չգիտեն, թե ինչ են անում»:
Եկե՛ք օրհնենք Նրան սուրբ խորանում: