Որոնում

914

1. Տե՛ր, միայն Դու արժանի ես առնելու
Այդ Գիրքը և կնիքները բացելու,
Դու մորթվեցիր, սուրբ արյունդ թափեցիր
Եվ մեզ գնելով՝ Աստծո ժառանգ դարձրիր:
    Աստծո Գառը Գողգոթայում
    Մահից ազատեց մարդուն,
    Եվ Իր զոհով մեզ
    Մոտեցրեց Հայր Աստծուն:

2. Տե՛ր, միայն Դու արժանի ես առնելու
Զորություն, փառք և պատիվ, և օրհնություն,
Զավակներիդ, Տե՛ր, Քեզ մոտ ես տանելու`
Երկնային փառքին մասնակից դարձնելու:
    Աստծո Գա՛ռ, Գողգոթայում
    Մահից փրկեցիր մարդուն
    Եվ Քո զոհով մեզ մոտեցրիր
    Հայր Աստծուն: