Որոնում

919

1. Եկե՛ք պաշտենք մեր Տիրոջը,
Նրա անունը բարձրացնենք,
Ամբողջ ուժով, սրտով, հոգով,
Միայն Նրան փառաբանենք:

    Աղոթքի մեջ մենք կարող ենք
    Նրա դեմքի սերն վայելել,
    Ամբողջ ուժով, սրտով, հոգով,
    Եկե՛ք Նրան փառաբանենք:

2. Աստված է իմ զորությունը,
Սիրտս Նրան է հուսացել,
Քաղցր է Նրա ներկայությունն,
Ամբողջ հոգով փառաբանենք:

3. Սաղմոսներով օրհնենք Նրան,
Նոր երգերով Նրան պաշտենք,
Եկեք երգենք, եղբայր և քույր,
Ու միշտ Նրան երկրպագենք: