Որոնում

921

1. Գոհացե՛ք Տիրոջմեն, Անոր անունը կանչե՛ք,
Ժողովուրդների մեջ պատմե՛ք Անոր գործեր,
Երգեցե՛ք դուք Անոր, սաղմոս ըսեք ամեն օր
Եվ պատմեցեք անթիվ հրաշքները բոլոր:

     Ուրախացե՛ք Անոր անվամբ,
     Ուրախացե՛ք Իր սուրբ անվամբ,
     Տերն խնդրողներու սիրտը ուրախ ըլլա:

2. Խնդրեցե՛ք Տիրոջը ու Անոր զորությունը,
Եվ ամեն ժամանակ Իր երեսը փնտրեք,
Պատմե՛ք Անոր ըրած բազում մեծ հրաշքները,
Անոր նշանները, բերանի սուրբ խոսքերը:

***
Եկե՛ք այսօր տոնենք,
Հրաշալի շնորհները գովենք
Հիսուս Քրիստոսի, որ եկավ
Մեզ կյանք տալու:
Եկե՛ք այսօր երգենք,
Թագավորին փառաբանենք,
Բարձրացնենք սուրբ անունը
Տոնակատար երգով:
     Եկե՛ք այսօր գովենք, Նրան գովենք,
     Նոր երգեր երգենք (2) Տիրոջը (2)
     Եկե՛ք այսօր գովենք (3):