Որոնում

928

1. Եկե՛ք, բոլոր ճամփորդներ,
Այս աշխարհի անցորդներ (2),
Նա էլ ձեզ հետ է այստեղ,
Խաչյալ Փրկիչ Հիսուս Տեր (2):
     Փշից պսակ հյուսեցին,
     Ձեռքս ու ոտքս ծակեցին (2),
     Խաչափայտին գամեցին,
     Շորերս բաժանեցին (2):

2. Նախատինքը ինձ պատեց,
Ցավը իմ սիրտը կոտրեց (2),
Ցավակցող էլ չունեցա,
Ցավերիս մեջ ես մեռա (2):
     Աստծուց ես օրհնվեցի,
     Բարեկամից մերժվեցի (2),
     Լեզուս քիմքիս է կպած,
     Ջրիս լեղի է խառնած (2):

3. Քեզ համար չարչարվեցի,
Մեղքերդ ինձ վրա վերցրի (2),
Խաչի վրա գամվեցի,
Քեզ թողություն բերեցի (2):
     Նայի՛ր ինձ ու հավատա՛,
     Մեղքերիդ համար զղջա՛ (2),
     Խաչի մոտ դու խոնարհվի՛ր,
     Իմ արյունով սրբվի՛ր (2):