Որոնում

929

1. Նոր երգ երգեցեք Տիրոջը,
Ո՛վ բոլոր երկիր, երգեցե՛ք Նրան,
Երգեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք Նրան,
Օրհնե՛ք Նրա անունը հավիտյան:

     Հիսուս անունը, Քրիստոս անունը,
     Օրհնյալ անունը, Էմմանուե՜լ,
     Փրկիչ անունը, Օծյալ անունը,
     Օրհնյալ անունը, Էմմանուե՜լ:

2. Եկե՛ք ցնծությամբ երգենք Տիրոջ առջև,
Աղաղակենք մեր փրկության Վեմին,
Սաղմոսներով և ուրախ երգերով
Կանչենք Նրա անունը հավիտյան:

3. Քեզ գոհություն պիտի մատուցանեմ
Իմ ամբողջ կյանքով, իմ ամբողջ հոգով,
Ես միշտ պատրաստ եմ Քեզ դավանելու,
Կգովեմ Քո անունը հավիտյան: