Որոնում

930

1. Մենք պիտի երգենք ու փառաբանենք,
Հիսո՛ւս Փրկիչ, Քո անունը,
Քեզ պիտի գովենք, Սուրբ Հոգով օրհնենք
Եվ անվերջ մեծարենք:

    Քեզ ալելուիա՜ (2),
    Արժանի ես Դու, Տե՛ր Հիսուս,
    Քեզ ալելուիա՜ (2),
    Արժանի ես Դու:

2. Քեզ պիտի պաշտենք ու երկրպագենք
Մխիթարիչ Քո Սուրբ Հոգով,
Մենք պիտի ցնծանք և ուրախանանք
Ճշմարտության Հոգով: