Որոնում

935

1. Օ՜, փառքի Աստված,
Քո առջև ենք մենք
Եվ Քո փառքն ենք պատմում
Սուրբ տաճարիդ մեջ (2):

    Ո՛վ Աստված, այցելիր այս երգով,
    Երբ կանգնած ենք մենք,
    Տե՛ր, գահիդ առջև,
    Լցրու տաճարդ Քո ներկայությամբ:

***
1. Հոգիս, շունչս, մարմինս
Կընծայեմ Քեզ, ո՜վ Հիսուս:

    Աղոթքիս մեջ Քեզ կսպասեմ,
    Կրակով մաքրե իմ Հոգին:

2. Ինչպես ծարավ եղջերու
Փափագում եմ Քեզ, ո՜վ Տեր,
Ինչպես կորած մի գառնուկ
Փնտրում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր:

3. Ինձ Քո հոգով սրբացրու
Ու լցրու Քո մեծ սիրով,
Մտերմությունդ կուզեմ ես
Կյանքի բոլոր օրերում:

***
Հոգիդ իմ մեջ է, Տե՛ր,
Քո սերը սրտիս մեջ է ապրում,
Հոգիդ իմ մեջ է, Տե՛ր,
Փառաբանում ենք Քեզ:
Օ՜, ալելուի՜ա (8):