Որոնում

936

1. Ե՛կ քայլենք, Աստծո՛ ժողովուրդ,
Հաղթական ու զորեղ հավատքով,
Որ խոսենք խոսքերը զորավոր
Աստծո Սուրբ Հոգու միջոցով:

    Աղոթքի կյանքն է մեզ պահում,
    Որ արթուն միշտ լինենք հավատքում,
    Թշնամին կպարտվի մեր կյանքում,
    Եթե մենք հետևենք Աստծուն:

2. Դե՛, եկե՛ք հաղթական մենք երգենք,
Երգի մեջ է Աստված այցելում,
Քանդում է բերդերը թշնամու
Եվ մաքրում մեր հոգին, նորոգում: