Որոնում

937

1. Նոր ուխտ եմ արել Տեր Հիսուսի հետ,
Կապել եմ սիրո հավիտյան պայման.
Թողնել աշխարհը, ապրել Հիսուսով,
Քայլել Հիսուսի նոր ուխտի ճամփով:

     Օվսաննա՜ (2),
     Փա՜ռք Տեր Հիսուսին:

2. Խաչվել է իմ հին մարդը մեղավոր,
Ծնվել է իմ մեջ Քրիստոս փառավոր,
Ուխտավոր եմ ես, վերստին ծնված,
Իմ մեջ ապրում է կենդանի, հարուցյալ Աստված:

3. Քայլի՛ր համարձակ, ուխտավոր եղբայր,
Ցնծությամբ անցի՛ր նեղ ճամփան դժվար,
Հիշի՛ր Հիսուսի թափած արյունը,
Որն է հավիտյան նոր ուխտի նշան:

Youtube ♪♫ ➤