Որոնում

1000

1. Եկել եմ այսօր, Տե՛ր, որ Քեզ հանդիպեմ,
Աչքերս երկինք հառած՝ փափագս առնեմ:
Աղաչում եմ, Հիսո՜ւս, տո՛ւր իմ հոգուն լույս,
Որ լուսավորվեմ, ունենամ հույս:

    Դու տկարին սիրում ես, մեր մեղքերը ներում ես,
    Մեր մեջ հավատք ու հույս լցնում ես:
    Դու տկարին սիրում ես, մեր մեղքերը ներում ես,
    Մեր քայլերը Դու հաստատում ես:

2. Փառք Քեզ, ո՜վ իմ Տեր, իմ Արարի՛չ Հիսուս,
Որ մեզ շնորհեցիր փրկության հույս,
Գալիք դատաստանից Դու մեզ փրկեցիր,
Հավիտյան կյանք ու սեր շնորհեցիր:

3. Մեր առջև բաց է երկնքի ճամփան,
Այնտեղ սպասում է մեր Փրկիչ Արքան:
Այնտեղ սպասում են նաև սուրբերը,
Որոնք գովում են Աստծո սերը: