Որոնում

945

1. Ո՜վ Աստված, կօրհնենք Քեզ անդադար
Հրաշալի Քո փրկության համար,
Քո սիրո մասին մենք կերգենք,
Քո անունը մեծարենք:
    Ուրախացի՛ր, ողջ երկիր,
    Փրկիչը մեր հաղթել է,
    Աստծուն փառաբանիր.
    Վերցրեց Նա մեր ցավերը,
    Մեղքերը մեր ներեց,
    Լցրեց հույսով սրտերը
    Եվ ցնծության յուղով օծեց:

***
1. Երգի՛ր Տիրոջը մի նոր երգ,
Երգի՛ր Տիրոջն, ամբողջ երկիր,
Երգի՛ր Տիրոջ հաղթությունը.
Քրիստոս հաղթեց մեղքին ու մահին:
    Մեր Աստված, հրաշալի ես,
    Մեծ փառքով փառավորված:

2. Ցնծությամբ կանչի՛ր դու Տիրոջը,
Նա արժանի է օրհնության,
Երգի՛ր դու հոգով և մեծարի՛ր.
Աստված մեծապես փառավոր է:
    Արժանի (2), արժանի ես օրհնության,
    Ալելուիա՜, Աստված մեծապես փառավոր է: