Որոնում

963

1. Հիսո՜ւս իմ, Փրկի՛չ իմ,
Մեկը չկա Քեզ նման,
Փառք եմ տալիս ամբողջ սրտով,
Որ կյանքն իմ Քո շնորհքով ես լցրել:
Իմ ամրոցն ես, զորությունն ես,
Դու Տերն ես ամբողջ իմ կյանքի,
Թող որ սիրտն իմ և ողջ կյանքն իմ
Քեզ փառավորի հավիտյան:
    Գոչիր և երգիր, ողջ աշխարհ, Բարձրյալին,
    Փառք և պատիվ թող լինի Արքային,
    Ծովեր թող գոչեն, և ծառեր թող խոնարհվեն
    Մեր Տիրոջ անվան առջև:
    Սիրտն իմ երգում է, Արքա՛, Քեզ համար,
    Ուրախությունն ես կյանքիս, իմ ընկերը,
    Ոչ մի կարիք ես չունեմ, երբ ունեմ Քեզ, Տե՜ր:

2. Հիսո՜ւս իմ, Փրկի՛չ իմ,
Մեկը չկա Քեզ նման,
Ի՛մ Աստված, մեծարում եմ ես Քեզ
Քո սքանչելի գործերի համար:
Կենդանի ես, Բարձրյալ ես,
Քո մեջ է հանգիստն իմ հավետ,
Սիրում ես Դու ինձ, սիրում եմ ես Քեզ,
Գահիդ առջև եմ բարձրացնում փառքեր:
    Ցնծա՛, ողջ երկիր, Հիսուսին մեծարի՛ր,
    Ողջ փառքն ու պատիվը Արքային դու տո՛ւր,
    Լեռները իջնեն և ծովերը երգեն,
    Հիսուսի անվանը ծնրադրեն:
    Ամբողջ էությամբ մեծարում եմ Քեզ,
    Առջևդ կանգնած եմ, գալիս եմ դեպ Քեզ.
    Քո խաղաղությունը և սերն է իմ մեջ հիմա: