Որոնում

966

1. Տե՛ր, երբ կանչես, Քեզ պիտ օրհնեմ,
Քո գովքը պիտ երգեմ,
Թող անձս պարծենա, Տե՛ր, Քեզնով,
Մեծարե՛ք ինձ հետ Տիրոջը,
Բարձրացնենք Նրա անունը,
Քանզի արժանի է փառքի: 

    Փառաբանենք մեկտեղ միաբան, ամեն ժամ,
    Երբ կանչեցի, Տերն ազատեց ինձ ամեն վտանգից,
    Փառաբանենք մեկտեղ, միաբան, ամեն ժամ,
    Երգով փառավորենք, մեծարենք Նրան:

2. Ես խնդրեցի Տիրոջը,
Նա պատասխան տվեց ինձ
Եվ ամեն ահ ու վախից ազատեց:
Արդարներն աղաղակում են,
Տերը լսում է նրանց
Եվ ամեն նեղությունից փրկում նրանց:

3. Տերն է իմ զորությունը
Եվ իմ պաշտպանը,
Իմ սիրտը Նրան է հուսացել,
Եվ Նա ինձ օգնություն եղավ:
Իմ սիրտը ցնծում է
Օրհնությունով փառաբանում է: