Որոնում

972

1. Անսահման է սերը Տիրոջ,
Ինձ ու քեզ Նա ներեց սիրով,
Մեզ սեր տվեց, մեզ կյանք տվեց,
Խաչի վրա մեր փրկությունը գրվեց:
Փառք ենք ասում, հզոր Աստված
Հավիտյան կյանք է մեզ տրված:
Հիսո՛ւս Արքա, փառք Քեզ այնքա՜ն,
Մենք Սուրբ Հոգով ու սիրով առջևդ գանք:

    Ալելուիա՜ Քեզ, Տե՜ր,
    Ալելուիա՜ Քեզ,
    Ամենազոր ու Ամենակալ ես Դու:
    Անսահման սեր ես,
    Մեր անուշ Տերն ես,
    Մեզ մի՛ թողնիր, օրհնի՛ր մեզ, ողորմի՛ր:

2. Երկնքում Տեր ունենք անգին,
Տիրոջմով սիրենք ամենքին,
Երջանիկ ենք Հիսուսի հետ,
Որ գտել ենք մենք լույսի նոր արահետ:
Փառք ենք ասում, հզոր Աստված,
Հավիտյան կյանք է մեզ տրված:
Հիսո՛ւս Արքա, փառք Քեզ այնքա՜ն,
Մենք Սուրբ Հոգով ու սիրով առջևդ գանք:

3. Երկնքից Տերն է մեզ նայում,
Պահում է մեզ ու պահպանում
Չարի նետից, չարի սրից,
Հանում է մեզ Նա խավարից ու մթից:
Փառք ենք ասում, հզոր Աստված
Հավիտյան կյանք է մեզ տրված:
Հիսո՛ւս Արքա, փառք Քեզ այնքա՜ն,
Մենք Սուրբ Հոգով ու սիրով առջևդ գանք: