Որոնում

973

1. Կյանքը մարդկանց հայտնի է
Իր արտաքին փայլով,
Առավել հրաշալի է
Կյանքն Հիսուս Քրիստոսով:
    Տիեզերքի Արարչին
    Երբ որ հանձնվես,
    Սրտիդ խորքում այդ պահին
    Լիարժեք կյանք կապրես:

2. Կյանքն այդ հասկանալի է,
Նպատակը՝ պարզ,
Խոստումն էլ լսելի է.
«Իմն ես դու հավիտյան»:
    «Ես քո հայրն եմ, որդի՛ս,
    Ես քեզ սիրում եմ,
    Քո ճամփան դեպի երկինք
    Միշտ չարից կպահեմ»:

3. Ո՜հ, որքա՜ն ենք երջանիկ
Աստծուն ճանաչելով.
Գոհանում ենք Քրիստոսից
Մեծ ուրախությունով:
    Նույնիսկ այս խավար կյանքում
    Լույս է Տիրոջ հետ,
    Մենք հավիտյան Հոր գրկում
    Ապաստան կգտնենք:

4. Շուտով արի՛ Հիսուսին,
Իմ եղբայր և ընկեր,
Նա մեծ սիրով կընդունի,
Հանգիստ կտա քեզ:
    Նույնիսկ շատ դժվար կյանքում
    Նա քեզ կպահի,
    Հետո հավետ Իր գրկում
    Քեզ կփայփայի: