Որոնում

974

1. Օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ դուք բոլոր ազգեր,
Գովեցե՛ք Տիրոջը, ամեն ժողովուրդնե՛ր:
Հիսուսը ծնվեց ու եկավ աշխարհ,
Որ մեզ ազատի կապանքներից չար:

    Ալելուիաներ տանք մենք Հիսուսին
    Ու փառաբանենք մեր կյանքի հույսին:

2. Երգեցե՛ք Տիրոջը, ո՛վ դուք բոլոր սուրբեր,
Գովեցե՛ք Տիրոջը, ամեն արարածներ:
Հիսուսը շնորհեց կյանք և փրկություն,
Հավատացողին՝ ուժ և զորություն:

3. Օրհնեցե՛ք Տիրոջը Իր գործերի համար,
Գովեցե՛ք Տիրոջը Իր մեծ անվան համար:
Տերը սիրում է ու կանչում մարդուն,
Տալիս օրհնություն, հոգու փրկություն:

    Մեր կյանքն ընծայենք Հիսուս Քրիստոսին
    Ու պաշտենք հավերժ կենարար Լույսին: