Որոնում

979

1. Քո սերն եմ երգում իմ երգերում,
Բոլոր աղոթքներիս խոսքերում,
Կյանքս ողջ պահված է քեզանում,
Ես սիրով այն Քեզ եմ նվիրում:

2. Տեսնում ես հոգսերը իմ բոլոր
Եվ հոգուս բերում ես միշտ անդորր,
Քեզ հայտնի են իմ վշտերը խոր,
Իմ հույզերն ու ցավերը բոլոր:

3. Իմ կյանքի միակ աղբյուրն ես Դու,
Քեզ մոտ եմ միայն հանգիստ գտնում,
Քո փառքի լույսով եմ ես քայլում,
Եվ հավատքն ինձ կյանք է պարգևում:

4. Դու շնորհի՛ր ինձ հույս, հավատք և սեր,
Առանց Քեզ ինչպե՞ս ապրեմ ես, Տե՛ր,
Կյանքս ողջ պահված է քեզանում,
Ես սիրով այն Քեզ եմ նվիրում: