Որոնում

980

1. Եթե դու չունես քեզ մտերիմ,
Եթե դու չունես քեզ հասկացող,
Ողջ կյանքում լքված ես, անարգված,
Դու գնա՛ Քրիստոսի խաչի մոտ:

     Նա միակն է ողջ տիեզերքում,
     Որ սպասել է քեզ քո ողջ կյանքում:
     Դե գնա՛, խաչի մոտ ծնրադրի՛ր
     Ու Նրա ջերմ սիրով փարատվի՛ր:
     Քեզ համար Նա թափել է արյուն
     Ու սպասել է քեզ քո ողջ կյանքում,
     Դե գնա՛, խաչի տակ ծնրադրի՛ր
     Ու Նրա ջերմ սիրով փարատվի՛ր:

2. Եթե դու տանջվել ես շատ երկար,
Սիրելիդ մերժել է սերդ վառ,
Մի՛ հուսահատվիր դու, մի՛ ողբա,
Քեզ սիրող Քրիստոսին դու գնա՛:

3. Եթե դու հոգնել ես այս կյանքից,
Եվ չկա մեկը քեզ կարեկից,
Մի՛ հապաղիր, Աստծուն դու գնա՛,
Նա կազատի քեզ քո վշտերից:

Youtube ♪♫ ➤