Որոնում

983

1. Փոթորիկ է սրտումս հիմա,
Հենց այս ժամին,
Կռիվ են բռնել չարն ու բարին,
Թե ով է ուժեղ:
Ձեռքդ մեկնի՛ր, իմ Հիսուս,
Հոգովդ լցրո՛ւ, իմ Հիսուս,
Որ չարը պարտվի:

2. Չարը բարուն չի կործանի,
Ինքն իրեն կպարտվի,
Բարեկա՛մս, դու վախեցիր,
Որ քեզ կործանման չտանի:
Հանձնվել ես չեմ ուզում,
Պարտվել ես չեմ կարող,
Հիսուսն է իմ կողքին:

3. Փոխեցիր իմ բնությունը՝
Տալով երկնային ծնունդ,
Մտար հոգուս խարխուլ տունը՝
Հոգուս տալով սուրբ սնունդ:
Խաղաղություն տվեցիր,
Անձս առար թևիդ տակ,
Իմ սիրելի՛ Հիսուս:

Youtube ♪♫ ➤