Որոնում

988

1. Միասին ենք հավատացել,
Միասին ճամփա գնացել,
Միասին ենք երգել ու սիրել,
Մեկտեղ աղոթել ու լացել:

2. Թեկուզ քիչ գործ ենք մենք արել,
Բայց միշտ միասին ենք եղել,
Անքուն գիշերներ անցկացրել,
Սրտներս Հիսուսին բացել:

3. Միաբան սրտով ենք կանգնել
Եվ չարի նետերը մարել,
Աստծո առջև ենք խոնարհվել
Եվ աշխարհից հրաժարվել:

4. Հիմա մեկտեղ ենք հավաքվել,
Որ Հիսուսին փառաբանենք,
Նա մեզ երկինք է խոստացել,
Ուր հավետ մեկտեղ կլինենք: