Որոնում

989

1. Ուզում եմ, Տե՛ր, կապել Քեզ հետ
Ուխտն իմ հավիտենական,
Ուզում եմ, Տե՛ր, ապրել Քեզ պես,
Որ Քեզ հետ հավերժանամ:

     Ուզում եմ, Տե՛ր, Քեզ հետ մեկանալ,
     Ուզում եմ, Տե՛ր, Քեզնից չհեռանալ,
     Ուզում եմ, Տե՛ր, ես Քեզ մոտ մնալ,
     Քեզ պես սուրբ դառնալ,
     Սուրբ դառնալ, սեր դառնալ:

2. Ուզում եմ, Տե՛ր, դառնալ մարմնիդ
Մի անբաժան սուրբ մասնիկ,
Ուզում եմ, Տե՛ր, հզոր բազկով
Ինձ էլ հանես այս ճահճից:

3. Ուզում եմ, Տե՛ր, սիրել մարդկանց
Եվ ատել մեղքն աշխարհի,
Ուզում եմ Հոգուդ զորությամբ
Հաղթել գործերն իմ մարմնի:

4. Ուզում եմ, Տե՛ր, ամեն վայրկյան
Նայել խաչյալ իմ Փրկչին,
Խաչի վրա սիրով տարած
Փառավոր հաղթանակին:

     Ուզում եմ, Տե՛ր, խաչդ բարձրանալ
     Ու Քո ցավերին հաղորդ դառնալ,
     Ուզում եմ, Տե՛ր, ես նոր մարդ դառնալ,
     Աղ և լույս դառնալ,
     Լույս դառնալ, հույս դառնալ: