Որոնում

990

1. Փափագում ենք թռչել երկինք,
Չի հասնի մեզ ոչ մի չարիք,
Դարձել ենք մեծ ընտանիք,
Մեր սրտերն են երջանիկ:

    Նա մեզ դարձրեց հարազատներ,
    Նա մեզ դարձրեց բարեկամներ,
    Նա տվեց մեզ մի նոր անուն,
    Մեր անունն է քրիստոնյաներ:

2. Հիսուսը դարձավ մեզ ընկեր,
Նրա սիրո գործը տեսանք,
Բուժում է Նա ցավերը մեր,
Թախիծը փոխում ցնծության:

3. Նա շնորհում է մեզ թողություն,
Խաղաղություն, երջանկություն,
Ծնունդ է տալիս երկնային,
Հավատքով դու Նրան նայի՛ր: