Որոնում

991

        Հովհ. 14 : 23
1. Եթե մեկը զիս սիրե,
Իմ խոսքերը պիտի պահե,
Ու իմ Հայրս զանիկա պիտի սիրե:
Եվ Անոր քով պիտի գանք
Ու Անոր քով օթևան պիտի ընենք:

2. Ան, որ զիս չի սիրե,
Իմ խոսքերը չի պահե:
Այն խոսքը, որ կլսեք, իմս չէ,
Հապա` Հորս, որ զիս ղրկեց:
Այն խոսքը, որ կլսեք, իմս չէ,
Հապա` Հորս, որ զիս ղրկեց:

3. Այս բաները ձեզ խոսեցա,
Քանի որ ձեր քովն եմ,
Բայց Մխիթարիչ Սուրբ Հոգին, որ Հայրս
Իմ անունով պիտի ղրկե,
Անիկա ձեզի բոլորը պիտի սորվեցնե,
Եվ ինչ որ ձեզի ըսէ, մտքներիդ պիտի բերե:
Անիկա ձեզի բոլորը պիտի սորվեցնե,
Եվ ինչ որ ձեզի ըսի մտքներիդ պիտի բերե: