Որոնում

994

1. Տիրոջը կօրհնեմ ամեն ժամ,
Ու Նրա փառքը պիտի երգեմ,
Պարծենա Տերով իմ անձը,
Խեղճերը թող ուրախանան։
    Պահիր քո լեզուն չարից,
    Շրթունքդ՝ նենգությունից,
    Պարծենա Տերով իմ անձը
    Խեղճերը թող ուրախանան։

2. Արդարությունը կազատի,
Արդարին Տերը չի թողնի,
Ամբարիշտը կխափանվի,
Արդարին Տերը չի թողնի:
    Պահիր քո լեզուն չարից,
    Շրթունքդ՝ նենգությունից,
    Ամբարիշտը կխափանվի,
    Արդարին Տերը չի թողնի: