Որոնում

995

1. Տիրոջը նոր երգ երգեցեք,
Որ Նա հրաշքներ արավ,
Աշխարհքն ամբողջ տեսավ Աստծո
Փրկությունը հրաշալի։
    Ո՛վ Տիրոջը սիրողներ,
    Ատեցե՛ք չարությունը,
    Նա պահում է սուրբերին,
    Լույս է ծագում արդարին։

2. Ցնծացե՛ք Տիրոջ առաջին,
Ո՛վ ամեն երկրի մարդիկ,
Եվ երգեցե՛ք, և օրհնեցե՛ք,
Եվ սաղմոսնե՛ր ասացեք։
    Ո՛վ Տիրոջը սիրողներ,
    Ատեցե՛ք չարությունը,
    Նա պահում է սուրբերին,
    Լույս է ծագում արդարին։

3. Սաղմոս ասացեք Տիրոջը
Ե՛վ քնարով, և՛ փողով,
Թմբուկ զարկեք և շեփորներ
Թագավորի առաջին։
    Ո՛վ Տիրոջը սիրողներ,
    Ատեցե՛ք չարությունը,
    Նա պահում է սուրբերին,
    Լույս է ծագում արդարին։