Որոնում

537 աշխարհաբար տարբերակը

1. Առավո՛տ լույսի`
Արդար արեգա՛կ,
Ինձ վրա լույս ծագեցրո՛ւ:

2. Բխո՛ւմն Հորից,
Բխի՛ր հոգուս մեջ
Խոսք` քեզ հաճելի:

3. Գա՛նձդ ողորմության,
Քո ծածուկ գանձը
Գտնո՛ղ ինձ արա:

4. Դուռը ողորմության
Դավանողիս առաջ բա՛ց,
Դասիր վերինների հետ:

5. Եռյակ Միություն`
Եղողներին հոգացող,
Ողորմիր և ինձ:

6. Զարթնեցրո՛ւ, Տե՛ր, հոգնածներին,
Զարթնեցրո՛ւ թմրածներին`
Հրեշտակներին նմանվելու:

7. Հայրն անսկիզբ է,
Նույնպես և Որդին,
Հավիտենական է և Սուրբ Հոգին:

8. Ընդունի՛ր ինձ, գթած,
Ընդունի՛ր, ողորմած,
Ընդունի՛ր, մարդասեր: (Աստված)

9. Սեր անվամբ Քրիստոս,
Քո սիրով փշրի՛ր
Սիրտն իմ քարեղեն:

10. Հանուն գթության,
Հանուն ողորմության,
Պահպանի՛ր ինձ:

11. Փրկիչ ամենքի,
Շտապի՛ր ինձ փրկել
Մեղքերի փորձությունից:

12. Մեղքերի քավող,
Քավի՛ր, օրհնաբանեմ`
Քո փառքը երգելով:

Գրաբար տարբերակը