Որոնում

1

ЕГВ 512
1. Եղբայրնե՛ր, ցնծացե՛ք,
Մեր կյանքն է անմար,
Դո՛ւք, քույրե՛ր, երգեցե՛ք
Փրկչի սերն անճառ։
Երբեմնի օտարից
Դարձանք բարեկամ,
Մենք հիմա շատ մոտ ենք
Քրիստոսի արյամբ։

(Հին եղանակով)
Բարձր երգենք, ալելուիա,
Տերն փրկեց մեզ և սրբեց,
Անուններն մեր հավիտյան Նա
Կյանքի գրքի մեջ գրեց։

(Նոր եղանակով)
Բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց,
Բարձրաձայն երգենք, Տերը ազատեց,
Գրեց մեր անուններն Կյանքի գրքի մեջ։ (2)

2. Հիմա չենք մոտենում
Մենք Սինա լեռին,
Մեզ էլ չի սարսռեցնում
Որոտ մոլեգին։
Սուրբ Խոսքը շնորհեց մեզ
Խաչից քավություն,
Փրկվեցինք մենք մահից
Քրիստոսի արյամբ։

3. Հավատքով, սիրով արդ
Ապրում ենք, շնչում,
Սպիտակ հանդերձով զվարթ
Դեպ երկինք թռչում։
Սուրբ հույսով կենսավետ
Մեր սրտերն՝ խնդում,
Կապրենք կյանքով հավետ
Քրիստոսի արյամբ։


2

1. Ո՛չ պատվի ու փառքի համար եմ,
Տե՛ր, ես ձգտում դեպի երկինք։
Թեև շատ դժվար է ճամփան իմ,
Բայց բավ է ինձ Քո երաշխիք։

2. Ես Քո զինվորն եմ, Աստված իմ հզոր,
Գնում եմ մարտի Քո անվամբ,
Գործիդ համար կռվում ամեն օր,
Մինչև հասնեմ երկինք ցնծմամբ։

3. Ոչ հավետ երանության համար եմ
Ես ձգտում, Տեր, դեպի երկինք,
Այլ որպեսզի Քո մեծ սերն անմար
Երգեմ, որ ցնծան Քո որդիք։

4. Կատարյալ չէ իմ երգն այս աշխարհում,
Եվ երբեմն ընդհատվում է այն,
Բայց այնտեղ՝ դրախտի շքեղ սրահում,
Պիտ հորդի ինչպես գետ օրհնության։

Youtube ♪♫ ➤
Նոտաները

4

         ՀԵ 370
1. Ինչպե՞ս երթամ պարապ ձեռքով,
Տեսնեմ Փրկչիս, ո՜հ, այսպես,
Չունեմ, ո՜հ, ես Իրեն տալու
Պտուղ օրհնյալ` իմ կյանքես։

      Ինչպե՞ս երթամ պարապ ձեռքով,
      Տեսնեմ Փրկչիս, ո՜հ, այսպես,
      Ինչպե՞ս կրնամ ես համարձակ
      Դիմավորել զԻնքն այդպես։

2. Ո՜հ, դուք՝ սուրբեր, քաջությունով
Ասպարեզ ելեք գործի,
Գործեցեք, քանի որ լույս կա,
Զի մահն է շատ մոտ մեզի։

3. Մահն ինձ երկյուղ չազդեր երբեք,
Զի Փրկիչս է զիս փրկած,
Բայց, ո՜հ, ի՞նչպես կրնամ սիրով
Փարիլ Անոր գրկաբաց:

      Այժմ կերթամ առատ ձեռքով,
      Տեսնեմ Փրկչիս, ո՜հ, այսպես:
      Այժմ կրնամ ես համարձակ
      Դիմավորել զԻնքն այդպես։

Youtube ♪♫ ➤
Նոտաները

3

1. Հովվի ձայնն է ահա լսվում,
Գառներին վտանգ է սպառնում:
Լսե՛ք՝ ինչպես թախանձագին
Նա կանչում է մոլորվածին։

     Փնտրեցե՛ք, փնտրեցե՛ք,
     Ահա կորչում են խավարում,
     Փնտրեցե՛ք, փնտրեցե՛ք,
     Բարի Հովիվն է պահանջում։

2. Ահա նրանք՝ ծարավ, սոված,
Մեղքի խավարում մոլորված:
Հիսուսը սիրով դիմում է քեզ,
Թեկուզ մեկին փարախ բերես։

3. Մի՞թե արյունը մեր Փրկչի
Չհեղվեց ի սեր կորածի,
Եվ մի՞թե ինքդ քո կյանքը սին
Չես զոհելու Իր սուրբ գործին։

Youtube ♪♫ ➤
Նոտաները

6

     ՀԵ 332, Էլմ.716
1. Խորհրդավոր է այս հանդես,
Ուր այս ամոլք պարկեշտ ու հեզ
Կուգան միմյանց ձեռք տալ հոժար՝
Սեր ուխտելով անկեղծաբար։

     Քաղցր ըլլա այդ միություն
     Եվ խաղաղ՝ անոնց տուն,
     Օն մաղթենք, որ այր և կին
     Անբաժան միշտ ապրին։

2. Անոնց գլխուն կբոլորի
Նարոտ` չքնաղ և ծիրանի,
Սակայն պսակ Տերոջ շնորհքին
Գեղեցկագույն է և անգին։

3. Մեկտեղ ապրիլ կխոստանան,
Ժպտիլ, տրտմիլ միանգամայն,
Այժմ կավելնա նոր ընտանիք,
Մաղթենք անոնց կյանք երջանիկ։

Youtube ♪♫ ➤
Նոտաները

5

       Էլմ. 601
1. Ով մեծ Աստված, երբ զննեմ այս աշխարհ,
Զոր ստեղծած ես խոսքովդ Քու հզոր,
Երբ միտքս բերեմ կյանքերն այս անհամար,
Զոր կպահես, կհոգաս ամեն օր։

     Հայնժամ գոչեմ. «Փա՜ռք Քեզ,
     Ամենիշխան,
     Ի՜նչ մեծ ես Դու,
     Ի՜նչ մեծ ես Դու»։

2. Երբ տեսնեմ ես Տեր Հիսուս երկրին վրա,
Զոր կերպարանք առած է ծառայի,
Երբ տեսնեմ զԻնք՝ բարձրացած խաչին վրա,
Որ վերցնե մեղքն ամբողջ աշխարհի։

3. Երբ, վերջապես, Տերն իջնե ամպերով,
Սուրբ հրեշտակաց խումբերով փառավոր,
Երբ իրեններն վեր առնե Նա Իր քով,
Երբ հայտնվի մեր Տերն` մեծ Թագավոր։

Youtube ♪♫ ➤
Նոտաները

7

1. Փորձություններ ամեն վայրկյան
Եթե սրտիս ծանրանան,
Նայեմ միշտ Քեզ, Տե՛ր, ու հիշեմ՝
Թեև ընկնեմ, պիտ կանգնեմ։

2. Թեև նեղություն պաշարի,
Հոգիս թող Քեզ որոնի,
Նայեմ միշտ խաչիդ ու հիշեմ`
Թեև ընկնեմ, պիտ կանգնեմ։

3. Թեև չարն ինձ վայր տապալի,
Հայացքս Քեզ թող փնտրի,
Նայեմ միշտ Քեզ, Տե՛ր, ու հիշեմ՝
Թեև ընկնեմ, պիտ կանգնեմ։

Youtube ♪♫ ➤
Նոտաներ


8

      Էլմ. 10
1. Տե՜ր, լսի՛ր աղերսանքներս
Մեղսալի այս աշխարհում,
Նեղացել են ճամփաներս
Ալեկոծ կյանքի ծովում։

2. Դու տեսնում ես՝ թուլանում եմ
Սաստկաշունչ փոթորիկից,
Երբ խավարը թանձրանում է,
Մոլորվում եմ սուրբ ճամփից։

3. Տե՜ր, ուղղի՛ր իմ թույլ քայլերը,
Տուր նորից ինձ զորություն,
Որ հավատքով ընդունեմ ես
Սուրբ Հոգուդ խաղաղություն:

4. Հեռացրո՛ւ խավար ամպերը,
Թող մրրիկը դադարի,
Եվ ժպտան փայլուն աստղերը,
Որ հոգիս միշտ Քեզ երգի։

Youtube ♪♫ ➤
Նոտաներ

9

     ЕГВ  82 ПВ 16
1. Տե՜ր, Դու մեր մեջ բնակվի՛ր,
Առաջնորդի՛ր մեզ միշտ
Ճամփաներով գերիմաստ
Դեպ աղբյուրը բարի։

2. Հայտնի՛ր մարդկանց հրաշքդ,
Երկրին՝ խաղաղություն,
Որդիներիդ ամեն տեղ
Տուր միաբանություն։

3. Նույն միտքը մեզ շնորհի՛ր,
Սիրով մեր սիրտը վառիր,
Միշտ խոնարհ ու հեզ հոգի,
Տե՛ր, մեր մեջ նորոգի՛ր:

4. Նորից մեզ վրա թափի՛ր
Շնորհքդ առատորեն,
Խոսքով, կյանքով մեզ կրթիր,
Որ Քեզ փառաբանենք:

Youtube ♪♫ ➤
Նոտաներ

10

ՀԵ 72, Էլմ. 3
1. Աստված իմ, երբ հոգիս նայի
Ամեն ողորմությանդ,
Ուրախության մեջ կընկղմի,
Սիրո և ցնծության։

2. Հազարավոր շնորհներ Քեզմե
Ամեն օր կընդունիմ,
Բայց Քու պարգևներուդ մեծն է
Այս շնորհակալ սիրտն իմ։

3. Բոլոր կենաց օրերն երգեմ
Տերոջը սերն գթած,
Երկնից մեջ զայն պիտի կրկնեմ
Ի մեջ հրեշտակաց։

4. Ես հավիտյանս ուրախ երգեր
Կուզեմ Քեզի երգել,
Չեն բավական անթիվ դարեր
Քու սերդ փառաբանել։

Youtube ♪♫ ➤

11

        ՀԵ 118, Էլմ. 284, Սաղմ. 9.9
1. Ով հոգվույս սիրող Քրիստոս,
Թող թռչիմ ես Քոյդ ի ծոց,
Երբ գոռան ջուրք հորդահոս
Եվ ամպեր մութ, հողմակոծ:
Բաց հզոր թևերդ, ա՜հ, բաց,
Չիք այլուր վայր ապահով,
Մինչ անցնի վախ ամպրոպաց,
Ա՛ռ, Փրկիչ, զիս ա՛ռ Քու քով։

2. Ես չունիմ այլ ապավեն,
Դու ես վեմս, ո՜հ, Տեր իմ,
Կատաղի ալեաց մեջեն
Դեպի վեր Քեզ կնայիմ:
Մի՛ թողուր զիս միայնակ,
Չիք դադար, այլ ո՞ւր դիմեմ,
Ա՜հ, կուրծքիդ վրա, հոն շիտակ,
Թույլ տուր գամ և շունչ առնեմ։

3. Դու արև ես, Դու` սեր իմ,
Տե՛ր, ամեն բան ես ինձ Դու,
Քեզմէ զատ ես ո՞վ ունիմ,
Դու բարիքս ես մնայուն:
Զիս՝ հոգնածս, գիրկդ առ, Տե՛ր,
Սիրտ տուր, ա՜հ, հեգ լքյալիս,
Զիս՝ ինկածս Դու առ վեր
Եվ դարման տուր խոցյալիս։

4. Ո՜վ Փրկիչ իմ, շնորհքիդ ծով
Թող մեղքիս լեռներն թաղե։
Պիղծ եմ ես ամբողջ անձով,
Սուրբ արյունդ իմ վրաս ցողե։
Դու ես ակ կենաց, ո՜վ Տեր,
Սիրտդ սիրո գետ կբխե,
Ա՜հ, ծարավ եմ, թող Քու սերդ
Հորդելով զիս ողողե։


12

      ՀԵ 262, Էլմ.160, 2 Կորնթ. 10։4
1. Քա՛ջ եղեք, ո՛վ եղբայրներս,
Մոտ է օգնություն,
Վերը կ’երևնա նշանը,
Ստույգ է հաղթություն։

     «Շուտ կուգամ,- կըսե մեր Տերը,-
     Բերդը պահեցեք»։
     «Կպահենք, Տե՛ր, Քու շնորհքովդ»,-
     Պատասխան տվեք։

2. Հանդուգն թշնամիները
Բազմությամբ կուգան,
Եվ անոնց չար զորապետը
Ինքն է՝ սատանան։

3. Պանծալի է մեր դրոշակը,
Փողը կլսենք,
Մեր զորապետին անվամբը
Պիտ անշուշտ հաղթենք։

4. Դառն, երկար է պատերազմը,
Սակայն դիմացեք,
Մեր անհաղթ Զորագլուխը
Մոտ է, քաջ եղե՛ք։

Youtube ♪♫ ➤
Նոտաներ


13

ՀԵ շար. 5, Էլմ. շար. 22
1. Տե՜ր, ողորմեա՛, (2)
Տե՜ր, ողորմեա՛, (2)։

2. Ամենասուրբ Երրորդություն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղություն։

3. Եվ հիվանդաց՝ բժշկություն,
Ազգիս հայոց՝ սեր, միություն։

4. Արի՛, Աստուած հարցն մերոց,
Որ ապաւէն ես նեղելոց:

5. Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց,
Լեր պահապան ազգիս հայոց:

6. Տե՜ր, ողորմեա՛, Տե՜ր ողորմեա՛,
Հիսուս Փրկիչ, մեզ ողորմեա։

14

1. Միայն Քեզ է կարոտում հոգիս,
Միայն Քեզ է աղոթում հոգիս,
Միայն Քեզ եմ ես սպասում,
Վառ հույսովդ եմ ես ապրում
Այս մութ աշխարհում,
Այս սուտ աշխարհում։

    Իմ կյանքի լույսն ես Դու,
    Իրական ու սուրբ ես Դու,
    Հավիտյան ինձ ապրեցրու
    Քեզ հետ երկնքում,
    Քո սուրբ երկնքում։

2. Միայն Քեզ է փափագում հոգիս,
Միայն Քեզ է պատկանում հոգիս,
Միայն Քեզ եմ պարտական,
Հոգուս Տեր ու Տիրական,
Սուրբ Որդուդ համար,
Մեծ սիրուդ համար։

Youtube ♪♫ ➤
Նոտաներ


15

1. Թող ուրախ լինեն սրտերը մեր
Եվ գոհությունով լցված։
Հայրը կոչում է մեզ՝ որդիներ,
Իր Որդով ենք մենք փրկված։

    Մենք ուրախ ենք (2)
    Եվ ամեն օր ենք ուրախ,
    Կյանքի ճանապարհը գեղեցիկ է,
    Ուրեմն լինենք միշտ ուրախ։

2. Հայրն Իր ձեռքով տանում է մեզ,
Պատերազմում՝ պաշտպանում։
Նրա շնորհքը տալիս է մեզ
Ինչ որ պետք է մեր կյանքում։

3. Երբ Նրանից հեռանում ենք,
Խավարում է մեր շուրջը,
Այս ու այն կողմ տատանվում ենք,
Եվ տրտմում է մեր անձը։

4. Բայց «արդարները կծաղկեն»,
Չեն շեղվի ճանապարհից,
Թող Տիրոջը միշտ ծառայեն
Եվ հեռու մնան մեղքից։

Youtube ♪♫ ➤

16

    ПВ 725
1. Մեր լավագույն օրերն անգին
Եվ զորեղ, թարմ ուժերն մարտական
Մենք կզոհենք Տեր Հիսուսին՝
Որպես նվեր պատվական, պատվական։
Ի՞նչն է այնքան մեզ հաճելի,
Քան Հիսուսին ծառայել,
Կյանքներս առողջ և սիրով լի
Տեր Հիսուսին նվիրել, նվիրել։

2. Լսո՞ւմ ես, մեզ Նա կանչում է,
Զոհվելու ժամ, եղբարք, արդ հնչեց,
Հապաղելու ժամանակ չէ,
Տե՛ս, Նա մեզ կյանք պարգևեց, պարգևեց։
Եղբարք, պահենք վեր մեր դրոշը
Անվամբ անհաղթ մեր Փրկչի,
Թող այրի Սուրբ Հոգու կրակ
Զոհերն մեր ի սեր խաչի, սեր խաչի։

3. Հիսուսով մենք միշտ համարձակ
Մեղքի դեմ շարունակ պիտ կռվենք,
Կորչում են, տես, բազում մարդիկ,
Բարի լուր նրանց հաղորդենք, հաղորդենք։
Թող սպառնա մեզ դաժան մահ,
Մեռնելուց չենք սարսափի,
Մեր երգերով թշնամուն՝ ահ,
Կստիպենք մենք՝ շուտ փախչի, շուտ փախչի։

Youtube ♪♫ ➤
Նոտաները

17

      ՀԵ 263
1. Այս կյանքս պատերազմ է, և մենք՝ զինվորներ,
Մեղքի և սատանի դեմ կմարտնչինք:
Իրավ, խորամանկ են մեր թշնամիներ,
Բայց Քրիստոսի պես մենք զորապետ ունենք։

     Կանգնի՛ր Հիսուսի համար, ով քրիստոնյա,
     Քեզի համար Ինք համբերեց խաչին վրա,
     Դուն ալ մի վախցիր, այլ Տերոջդ համար
     Կանգնի՛ր և եղիր քաջ վկա։

2. Բաց է քեզի համար Աստծո զինարան,
Նա կը հագցնե քեզ Յուր արդարությամբ,
Գլխիդ կդնե սաղավարտ փրկության
Եվ մեջքդ կկապե Յուր ճշմարտությամբ։

3. Արթուն կենալով և աղոթք ընելով՝
Մեր բոլոր զենքերն կմնան միշտ փայլուն,
Եվ կաճենք օրեցօր Աստծո Խոսքով
Եվ Նրա շնորհքով կլինենք հաստատուն։

4. Անթիվ փորձությունք կան մեր ճանապարհին,
Սակայն ամենին Հիսուսով կհաղթենք,
Եվ Հորդանան գետից անցնելու պահին
Հիսուսին մեզ շատ մոտ կանգնած կտեսնենք։

Youtube ♪♫ ➤


18

      ՀԵ 340, Էլմ. 269, Բ Օրին. 31։8
1. Հայր մեր, այժմ կնվիրենք
Նոր տարին Քեզի,
Ինչ որ Դուն բաշխես, գիտենք,
Այն է միշտ բարի։
Հոս վիճակ մը մնայուն,
Զերծ ամեն ցավէ,
Չենք խնդրեր, այլ Քու անուն,
Հայր, փառավորէ։

2. Ո՜հ, կարո՞ղ է միտքը մանկան
Բախտը սահմանել,
Խորհուրդով յուր ապագան
Հորմեն լավ ընտրել։
Հավետ բարիքներդ անհուն
Հարկ է միտք բերել
Եվ ցնծմամբ Քու սուրբ անուն,
Հա՛յր, փառավորել։

3. Տե՛ր, թե որ մեզի մնան
Անթիվ պարգևներ,
Եվ կամ երկինքեն տեղան
Նոր օրհնություններ,
Եվ ինչ ալ այս Նոր տարին
Մեզի ընծայե,
Քու անունդ պաշտելի,
Հա՛յր, փառավորէ։


19

      ՀԵ 107, Մաթ. 28։7
1. Հարուցյալ է Տերն այսօր, ալելուիա՜,
Նա հաղթող է և հզոր, ալելուիա՜,
Իր մահվամբ հիանալի, ալելուիա՜,
Մեզ կեցուց միշտ կենդանի, ալելուիա՜։

2. Երգերով մեր քաղցրալուր, ալելուիա՜,
Արդ գովենք Տերն երկնավոր, ալելուիա՜,
Ինք կրեց դառն վիշտ ու ցավ, ալելուիա՜,
Որ ապրինք՝ մեր տեղ մեռավ, ալելուիա՜։

3. Իր կրած այն դառն տագնապ, ալելուիա՜,
Մեր սիրույն հավետ է կապ, ալելուիա՜,
Որ սրտեն հերկինս հասնի, ալելուիա՜,
Ուր Հիսուս իսպառ հանգչի, ալելուիա՜։

4. Հարուցյալ է Տերը մեր, ալելուիա՜,
Ընելով դժոխս ավեր, ալելուիա՜,
Պիտ իշխե դարեր անվերջ, ալելուիա՜,
Բնակի մեր սրտից մեջ, ալելուիա՜։

Youtube ♪♫ ➤
Նոտաներ


20

     ՀԵ 87, Էլմ. 687, Մարկ. 14։32-36
1. Գեթսեման պարտեզն մտեք,
Դուք` դևեն փորձվածներ,
Ձեր Տիրոջ պայքարն տեսեք
Այն խիստ ահավոր գիշեր։
Իր ցավեն ետ մի՛ քաշվիք,
Որ աղոթք ընել սորվիք։

2. Մոտեցեք այն ատեանին,
Ուր փառաց Տերն կանարգվի,
Նայեցե՛ք Անոր վշտին՝
Ի՜նչ ցավով սիրտն կլեցվի,
Դուն ալ մի՛ քաշվիր ցավեն,
Խաչդ կրել սորվե Իրմե։

3. Գողգոթան ի վեր ելեք,
Հոն, Անոր ոտքերն գրկած,
Այս անհուն հրաշքն տեսեք,
Աստծո Որդին` զոհված։
«Կատարյալ է»,- կգոչե:
Սորվեցեք մեռնիլ Անկե։

4. Գերեզմանին մոտեցեք,
Ուր մարմինը թաղվեցավ,
Այն դատարկ է, նայեցե՛ք,
Ո՞վ զՏերն անկե առավ։
Տերն հարյավ ու համբարձավ,
Մեզ ալ նույն խոստմունք տվավ։

Youtube ♪♫ ➤
Նոտաներ


21

     Էլմ. 294
1. Ո՜վ Տեր, պահե սիրտս օրէ օր
Սուրբ արեան տակ, (2)
Վերցուր վախ ու մեղքերս բոլոր
Թանկագին արեան տակ։

     Արեան տակ, անգին արեան տակ,
     Բժշկող, մաքրող արեան տակ,
     Տե՛ր, պահե սիրտս ամէն օր
     Թանկագին արեան տակ։

2. Մեղաւորաց կայ ապաստան
Սուրբ արեան տակ, (2)
Հոն հաւատքով կարդարանան
Թանկագին արեան տակ։

3. Ո՛վ Տեր, Հոգիս Քեզմով լեցուր
Սուրբ արեան տակ, (2)
Կամքդ ընելու ինծի շնորհք տուր
Թանկագին արեան տակ։

4. Խաղաղութիւն կլեցնէ զիս
Սուրբ արեան տակ, (2)
Կողողէ սէրն Տերոջ հոգիս
Թանկագին արեան տակ։

5. Սուրբ Հոգին զիս ժամէ ի ժամ
Սուրբ արեան տակ, (2)
Կը սրբէ, որ մաքուր ըլլամ
Թանկագին արեան տակ։

22

       Երաժշտ.` Էլմ.513
1. Լուսո բլրան վրա կանգնած,
Ո՛վ զինվոր Քրիստոսի,
Օն, ե՛լ, պայքարդ մղե հառաջ,
Զի օրն շուտ վախճանի։
Մեր թշնամվույն ճակտին մղենք
Մեր զորությունն ուժգին,
Հավատքն է հաղթություն, գիտենք,
Որ հաղթե աշխարհին։

     Հավատքն է հաղթություն, (2)
     Ո՜հ, փառավոր հաղթություն,
     Որ հաղթե աշխարհին։

2. Իր սերն է դրոշ՝ վեր մեր գլխուն,
Մեր սուրն՝ Տիրոջ պատգամն,
Քայլենք ճամփան այն սուրբերուն,
Որ հոս պայքարեցան։
Ինչպես անոնք, նման մրրկի,
Թշնամվույն խոյացան,
Նույն հավատքով մենք ալ պիտի
Հասնինք ստույգ հաղթության։

3. Ան, որ հաղթող է թշնամվույն,
Ճերմակ զգեստ հագնի,
Ի մեջ սրբոց Իրեն անուն
Փառքով պիտ դավանի։
Ուստի, հառա՛ջ լուսո բլրեն,
Սրտեր՝ լեցուն սիրով,
Փախչին զորք խավարի ամեն
Հիսուսի անունով։


24

      ՀԵ 112
1. Կուզե՞ս ազատ ըլլալ մեղքի բեռեն,
Մեծ զորություն կա սուրբ արյան մեջ,
Կուզե՞ս հաղթող ըլլալ չարին ամեն,
Մեծ զորություն կա արյան մեջ։

     Զորություն կա մեծ և հրաշալի
     Գառնուկին արեան մեջ,
     Զորություն կա մեծ և հրաշալի
     Գառնուկին անգի՜ն արյան մեջ։

2. Կուզե՞ս ազատ ըլլալ չար կիրքերեն,
Մեծ զորություն կա սուրբ արեան մեջ,
Եկ, լվացվե Գողգոթա աղբյուրեն,
Մեծ զորություն կա արյան մեջ։

3. Կուզե՞ս ըլլալ քան զձյուն սպիտակ,
Մեծ զորություն կա սուրբ արյան մեջ,
Մեղքիդ բիծերն անհետին արյան տակ,
Մեծ զորություն կա արյան մեջ։

4. Կուզե՞ս Տիրոջդ՝ Հիսուսին ծառայել,
Մեծ զորություն կա սուրբ արյան մեջ,
Միշտ Իր անվան օրհնություն ալ երգել,
Մեծ զորություն կա արյան մեջ։

23

      Էլմ. 270
1. Կվախնա՞ս, թե թշնամին պիտի հաղթե,
Դուրսդ՝ խավա՞ր, ներսդ ավելի՞ մութ է,
Մաքրե՛ աղտոտ պատուհաններդ,
Դուռդ լայն բա՛ց,
Քիչ մը արև թող ներս գա։

     Քիչ մը արև թող ներս գա, (2)
     Մաքրե աղտոտ պատուհաններդ,
     Դուռդ լայն բաց,
     Քիչ մը արև թող ներս գա։

2. Խնդիրներով հավատքդ տկարանա,
Եվ աղոթքդ անպատասխան թե մնա,
Մաքրե՛ աղտոտ պատուհաններդ,
Դուռդ լայն բա՛ց,
Քիչ մը արև թող ներս գա։

3. Կուզե՞ս երկնից ճամփուն մեջ ուրախ քալես,
Կուզե՞ս խավարն անցնի, պայծառ լույս տեսնես,
Մաքրե աղտոտ պատուհաններդ,
Դուռդ լայն բա՛ց,
Քիչ մը արև թող ներս գա։

25

      Էլմ. 356
1. Տեր Հիսուս կհրավիրե.
«Ո՛վ հոգնած հոգի, եկո՛ւր»:
Նա միայն կրնա փրկել,
Բաց սիրտդ Անոր։

     Բա՛ց սիրտդ,
     Բա՛ց սիրտդ Անոր,
     Նա միայն կրնա փրկել,
     Բա՛ց սիրտդ Անոր։

2. Քեզ համար սիրով Փրկիչդ
Դառն մահվան մատնեց Իր կյանքն,
Որ մահեն փրկե հոգիդ,
Բա՛ց սիրտդ Անոր։

3. Տերն սրտիդ դուռն կզարնե,
Հանձնվե՛ հիմա Իրեն,
Որ հոգիդ ցնծմամբ լեցնե,
Բա՛ց սիրտդ Անոր։

4. Վայրկյաններ իզուր կանցնին,
Մոտ է քեզ մեծ փրկություն,
Ունայն է զղջումն հետին,
Բա՛ց սիրտդ Անոր։

26

      ՀԵ 81, Էլմ. 43, Ես. 9։6
1. Ահա մեզի մանուկ ծնավ,
Ծնավ զավակ Դավթի,
Մեզի Որդի մը տրվեցավ՝
Յուրախություն երկրի։

2. Իր Հորը աթոռին վրա
Փառքով պիտի նստի,
Պիտի ելլե ու բարձրանա,
Ըլլա շատ անվանի։

3. Պիտի կոչվի Խորհրդակից,
Հայր հավիտենական,
Հզոր Աստված և Տեր երկնից,
Խաղաղության Իշխան։

4. Իր տերությունն է հաստատուն,
Անհուն և անվախճան,
Իշխանությանը մեծնալուն
Պիտի չըլլա սահման։

5. Արքայությունը Քրիստոսի,
Ով Տեր, շուտով թող գա,
Եվ ցնծությամբ թող երգվի
Ամեն տեղ՝ Օվսաննա։

27

      ՀԵ 91, Էլմ. 642,  Ղուկ.23։33,46, Հովհ.19։25,30
1. Ահա տեսեք՝ Գառն Աստծո
Խաչին վրա, (2)
Արյուն թափեց վասն մարդոյ
Խաչին վրա, (2)
Ո՜հ, լսեցե՛ք գոչումն. «Էլի՜,
Էլի՜, լամա՞ սաբաքթանի»։
Տեսեք Փրկիչն, որ կմեռնի
Խաչին վրա (2):

2. Տեսե՛ք տարածյալ բազուկներն
Խաչին վրա, (2)
Արյունահոս կողն ու ձեռքերն
Խաչին վրա, (2)
Խավարեցավ լույսն արեգին,
Խավար պատեց զերկիր, զերկին,
Երբ որ Հիսուս հաղթեց դևին
Խաչին վրա (2):

3. Արդ գործն վսեմ կատարեցավ
Խաչին վրա, (2)
Մեծ հաղթություն Ինքն ստացավ
Խաչին վրա, (2)
Նվաղյալ աչքերն հերկինս ուղղած՝
Գոչեց. «Ամենն է կատարյալ»:
Հայնժամ, Հոգին առ Հայրն հանձնած,
Ո՜հ, մեռավ խաչին վրա։

4. Ա՜հ, ուր երթամ, պիտի պատմեմ`
Զոհն Փրկչին խաչին վրա,
Կուրախանամ, երբ կլսեմ՝
Զոհ Փրկչին խաչին վրա։
Այո՛, հավետ այս է հավատքս
Հիմա և միշտ ու հավիտյան,
Թե պարգևեց Հիսուսն ինձ կյանք
Խաչին վրա (2)։

28

     ЕГВ  531
1. Հիսուսն է հույսը սրտերի
Կյանքում այս ծանր ու դաժան,
Որոնց Նա սրբեց մեղքերից,
Երբ խաչվեց անմեղ ու արդար։
Սուրբ Հայրը Որդուն միածին
Զոհեց մեր փրկության համար։

    Անցա՜ն տասնյակ դարեր խավար,
    Մինչ Նա թափեց արյունը սուրբ,
    Արյամբ գնեց մի ժողովուրդ,
    Դարձավ նրա հույսը անմար։

2. Ով ճանաչեց Հոր սերը սուրբ,
Տենչում է նա սիրել անվերջ,
Սիրել անգամ արցունքի մեջ,
Սիրել սիրով Հիսուսի սուրբ,
Հալածողին ու թշնամուն
Սիրել, ինչպես Հիսուսը սուրբ։

3. Թող պարծենա աշխարհը չար,
Ինքն իր աչքին թվա ուժեղ,
Քո դեմ միայն ծուխ է, մղեղ,
Քամուց քշված` անզոր, անկար:
Պարծենում եմ քեզնով Հիսուս (2):

4. Ո՞վ կարող է մեզ բաժանել
Օրհնյալ Փրկչի սիրուց անհուն,
Մեզ չի կարող մահն էլ զատել,
Եվ ոչ մի ուժ՝ այս մութ կյանքում։
Հիսուսն է մեր վահանն անբեկ,
Նա է հոգին մեր ամոքում։

29

     Чудн.край 92 ПВ 837
1. Աստված իմ...
Ծածուկ չեն Քեզնից սիրտս, մեղքերս,
Վերքերս տեսնում ես, Աստված իմ,
Տեսնում ես Դու ինձ խոցող նետերը,
Գիտես Դու մտքերս, Աստված իմ:

2. Տեսնում ես...
Կես ճամփին ես կանգնել եմ, հոգնել եմ,
Բայց վառ է Քո արյան մորմոքը,
Արյունոտ է այս կյանքի արոտը,
Սուրբ կյանքի ես այնպես կարոտ եմ:

3. Աստված իմ...
Օգնի՛ր Դու ինձ ճամփեքիս քարքարոտ՝
Չլինեմ ուժասպառ, հուսահատ,
Մինչև որ հասնեմ հանգիստն արևոտ,
Մինչ լինեմ ես Քեզ մոտ, միշտ Քեզ մոտ,
Աստված իմ...

30

     ЕГВ 196
1. Գիտե՞ս աղբյուր, որ բխում է
Խաչից, որտեղ մեռավ Քրիստոս,
Գիտե՞ս Նրան, որ բուժում է
Ցավ ու վերքեր արյունահոս։

      Թեև կարմիր իմ շատ մեղքեր,
      Եվ լեռներից մեծ՝ հանցանքներ,
      Քրիստոսի արյունը հեղվեց,
      Ձյունից էլ ինձ սպիտակ արեց։

2. Հայրը ծածկեց Իր երեսը,
Երբ խաչի վրա Նա գամված էր։
Տե՛ս գլխի վրա փշե պսակը,
Իր չարչարանքն անօգուտ չէր։

3. Ես լսեցի Քրիստոսի ձայնն,
Եվ իմ կյանքը Նրանով լցվեց,
Հեղված արյունն չեղավ ունայն,
Ձյունից էլ ինձ սպիտակ արեց։

4. Հոգնած և վաստակած հոգիս
Հանգստություն երկար փնտրեց,
Եվ ինձ՝ մոլորված գառնուկիս,
Խաղաղություն Նա պարգևեց։

5. Սիրում եմ այս լուրն միշտ պատմել,
Թե Փրկիչս արյուն թափեց,
Եվ ամեն մարդկանց պարզ ասել՝
Ձյունից էլ ինձ սպիտակ արեց։

31

1. Լույս է տալիս կյանքին մեր
Սերը շնչով Իր սուրբ,
Խինդով լցնում սիրտը մեր
Սերը՝ գգվող ու նուրբ։
Ողջ գիշեր մեր օրոցքին,
Ինչպես մայրը անքուն,
Մեզ համար Նա կաթոգին
Աղոթում է թաքուն։

2. Եվ երբ կայծակի թափից
Ցնցվում ենք ու դողում,
Սերն է լալիս մեր վշտից,
Վշտերից՝ ամոքում։
Սերը մեզ միշտ ներում է,
Պատվիրում է ներել,
Բոլորին Նա սիրում է,
Իր պատգամն է սիրել։

3. Սերն ուժեղ է ավելի
Սրբացած սրտերում,
Ոչ թե խանդում ահալի,
Երազի ամպերում։
Սերը մեզ ներշնչում է
Անգամ կյանքը զոհել,
Երբ մեկը հառաչում է,
Անօգ է ու անել։

4. Առանց սիրո իզուր են
Պարգևները բոլոր,
Խաչվելն անգամ էլ զուր է,
Զուր՝ հավատքը հզոր։
Կանցնի մահվան սև գիրկը
Եվ արևը բարի,
Սերն է միակ անշեջը,
Միայն սերը կապրի։

5. Նա աշխարհին էլ է չար
Նորից կյանքի կոչում,
Քանզի Աստվածն է Նա՝
«Սքանչելի» է կոչվում։
Ողջ գիշեր մեր օրոցքին,
Ինչպես մայրը անքուն,
Մեզ համար Նա կաթոգին
Աղոթում է թաքուն։

32

    Чудн.край 152
1. Մարել են հույսդ ու սերդ,
Քնարդ լռել է տխուր,
Տրտում են հիմա երգերդ,
Ո՜հ, եղբա՛յր իմ, ընկե՛ր իմ, ո՞ւր ես դու։

2. Լքել ես դու մթնում լույսը,
Խավարը մանգաղ է մի սուր,
Կտրել է հավատքդ ու հույսդ,
Ո՜հ, եղբա՛յր իմ, ընկե՛ր իմ, ո՞ւր ես դու:

3. Աստղերն՝ աղոթում անշշուկ,
Ծաղկունքն աղոթք են շշնջում,
Լոկ դու մնացիր անաղոթք,
Ո՜հ, եղբա՛յր իմ, ընկե՛ր իմ, ո՞ւր ես դու։

4. Ողբում է երկինքը համակ,
Սուրբերն՝ աղոթում քեզ համար,
Արցունք կա աչքին Հիսուսի,
Ո՜հ, եղբա՛յր իմ, ընկե՛ր իմ, ո՞ւր ես դու։

5. Մարել են հույսդ ու սերդ,
Քնարդ լռել է տխուր,
Տրտում են հիմա երգերդ,
Ո՜հ, եղբա՛յր իմ, ընկե՛ր իմ, դարձի՛ր տուն։

33

     СДП  107
1. Ուրախացի՛ր, օրհներգ հյուսի՛ր,
Երգի՛ր սերը սուրբ Հիսուսի,
Նա փրկեց մեզ, սրբեց մեղքից,
Հոգիս, երգի՛ր,
Ինչքա՜ն մեծ է սերն Հիսուսի:

2. Անմիտ էի ու անառակ,
Բայց հոր նման սիրեց Նա ինձ
Ու ինձ ներեց մեղքերս համակ,
Հոգիս, երգի՛ր,
Ի՜նչ անհուն է սերն Հիսուսի:

3. Դժոխքն էլ ինձ թե պաշարի,
Կփրկե ինձ փարոսն հույսի,
Կտանի ինձ Նա սուրբ երկինք,
Հոգիս, երգի՛ր,
Ի՜նչ կարող է սերն Հիսուսի:


34

    ЕГВ 269 ՀԵ 379, Էլմ. 463  Հայտն. 22։1
1. Արդյո՞ք այն գետին եզերքը
Մեր ոտքերն պիտի մտնեն,
Ուր սուրբերն ու հրեշտակները
Ցնծությամբ միշտ կքալեն։

    Այո՛, մենք ալ ժողովվինք հոն
    Բոլոր հրեշտակաց ու սրբոց հետ,
    Այն հստակ գետին եզերքը,
    Որ վերն՝ աթոռեն կելլե։

2. Այն հստակ գետին եզերքը,
Երբ ուրախությամբ մտնենք,
Մենք ալ հոն երկնից երգերը
Անդադար պիտի երգենք։

3. Այն պայծառ գետին եզերքը
Երբ որ աչքերնիս տեսնեն,
Հայնժամ Աստծո Գառնուկը
Արցունքնիս պիտի սրբե։

4. Այն հանդարտ գետին եզերքը
Քաղցրությամբ կառաջնորդե
Իր հոտին Բարի Հովիվը
Եվ զանոնք հոն կարածե։

5. Այն կենաց գետին եզերքը
Վերջն է մեր պանդխտության,
Հոն լցվի պիտի մեր սիրտը
Քաղցրությամբ, խաղաղությամբ։

35

     Էլմ. 376, ՀԵ 393
1. Երբ հնչե մեծ փողն վերջին,
Արձագանքեն երկիր, երկին,
Երբ կյանքիս րոպեք, ժամեր աստ սպառին,
Երբ ծագե մեծ արշալույս,
Եվ սուրբք համայն ի մի խմբվին,
Հայնժամ ես պիտ միանամ այն սուրբ խմբին։
Հայնժամ ես պիտ միանամ այն (4)
Սուրբ խմբին։

2. Լուսափայլ առավոտյան,
Երբ մեռյալներն հառնեն համայն,
Երբ բոլոր արդարք իրենց վարձքն ստանան,
Երբ ընտրյալ անմահ հոգիք
Շրջապատեն իրենց Արքան,
Ես էլ պիտ լինեմ խմբում այն սրբազան։
Ես էլ պիտ լինեմ խմբում այն (4)
Սրբազան։

3. Իմ բոլոր կյանք Քեզ պիտ տամ,
Հիսուս Փրկիչ, Դուն իմ Արքան,
Թող պատմե Քու սերդ լեզուն իմ անարժան,
Քեզ համար ապրեմ, խորհեմ, խոսեմ,
Գործեմ ես հարաժամ
Եվ ապա այն սուրբ խմբին գամ, միանամ։
Եվ ապա այն սուրբ խմբին գամ (4)
Միանամ։

4. Տե՛ր, իմս ես Դու հավիտյան,
Եվ ես էլ Քոնն եմ հարաժամ,
Ա՜խ, ցանկամ Քեզ մոտ ըլլալ հար, անբաժան,
Ցավք, հաճույք, հառաչք, ժպիտ,
Ինչ որ լինի միշտ իմ բաժին,
Գոհ եմ միշտ, երբ այն խմբին պիտ միանամ:
Գոհ եմ միշտ, երբ այն խմբին պիտ (4)
Միանամ:

36

     Էլմ. 287
1. «Մի՛ վախենար երբեք,
Տե՛ս, քեզ հետ եմ Ես»,-
Սա է Իմ ճրագը.
Մինչ ճամբորդ եմ ես։
Փայլում է ամպի մեջ
Իր խոստումն պայծառ.
«Ահա Ես քեզ հետ եմ,
Չեմ թողնի, մի՛ վախենար»։

     Ո՛չ, Նա չի թողնի, (2)
     Հիսուս Ինքը խոստացել է,
     Որ ինձ մենակ չի թողնի։

2. Շուշանը թառամի,
Վարդի հոտն անցնի,
Արևն էլ խավարի,
Բայց սա հաստատ է:
Տեր Հիսուսն ինձ մոտ է,
Նա իմ արևն է,
Նա ինձ խոստացել է,
Որ ինձ մենակ չի թողնի։

3. Թեև շավիղ մութ է,
Փոթորիկը՝ խիստ,
Ականջիս հնչում է.
«Քեզ հետ եմ, որդի՛ս»։
Երկնքում կտեսնեմ
Տեր Հիսուսին ես
Եվ ցնծալով կերգեմ՝
Նա ինձ մենակ չթողեց։

37

     Էլմ. 435, Առ. 23։26
1. Իմ կյանքը տվեցի, արյունս հեղեցի,
Որ քո մեղքը թողվի, իմ անձը զոհեցի,
Կյանքս տվեցի քեզ համար,
Իսկ դու՝ ի՞նչ Ինձ համար։

2. Լուսո երկնից եկա, Իմ փառաց աթոռից,
Ծառայի պես եղա, կրեցի նախատինք,
Այս ամենը լոկ քեզ համար,
Իսկ դու՝ ի՞նչ Ինձ համար։

3. Կրեցի փշե պսակ, ցավ, տառապանք և ահ,
Խմեցի դառը բաժակ` հնազանդ մինչև ի մահ,
Այս չարչարանքս էլ՝ քեզ համար,
Իսկ դու՝ ի՞նչ Ինձ համար։

4. Մեղքերիդ թողություն հիմա տալիս եմ քեզ,
Կյանք և երանություն, ձրի շնորհք առ քեզ,
Այս ամենը քեզ եմ տալիս,
Դու էլ սիրտդ տուր Ինձ։

38

1. Ո՜հ, այն գիշեր Գեթսեմանում,
Բնավ չեմ կարող մոռնալ,
Երբ այն խորին տրտմությունով
Հիսուս Փրկչին տեսա։

     Բնավ չեմ մոռնա, (2)
     Բնավ չեմ մոռնա Քո վիշտ,
     Ահով պատած` ծունկի վրա
     Տեսա Գեթսեմանում։

2. Մութ պարտեզի ծառերի տակ
Այնժամ հոգով տեսա,
Մեղքի բեռան ծանրության տակ՝
Ընկած հողի վրա։

3. Մարդկանց կողմից թողնված իսպառ,
Մենակ, երկյուղի մեջ,
Բնավ չեմ կարող ես հասկանալ
Վիշտը Քո սրտի մեջ։

4. Թե որ տեսնես իմ առաջին
Սերս` Քեզմե պաղած,
Հիշեցրու ինձ Գեթսեմանին
Եվ Քո կրած չարչարանք։

39

1. Վստահ եմ` Տերս պիտ պատրաստե ճամբաս, (2)
Թե ապրիմ ես կյանք մը սուրբ,
Սիրեմ ճշմարտություն,
Վստահ եմ` Տերս պիտ պատրաստե ճամբաս։

2. Գիտեմ, թե Տերս ճամբա պիտ բանա ինձ, (2)
Թե ըլլամ հավատարիմ,
Իրեն միշտ հետևիմ,
Գիտեմ, թե Տերս ճամբա պիտ բանա ինձ:

*****
   Էլմ. 177
Թող վրաս երևնա Փրկչին գեղեցկություն,
Անոր սքանչելի սերն ու մաքրություն։
Հոգի աստվածային, զտե՛ զիս լիովին,
Որ վրաս երևնա Փրկչին գեղեցկություն։

40

     ЕГВ. 267 ՀԵ 401, Էլմ. 124  Հայտն. 5։9,14
1. Կա երկիր՝ պանծալի և փայլուն,
Եվ կրնանք հավատքով զայն տեսնել,
Հոն Աստված պալատներ շողշողուն
Խոստացավ մեզ համար պատրաստել։

     Ո՜հ, սիրուն ապագա,
     Ե՞րբ պիտի միանանք պերճ եզերք։

2. Բարերար և Սուրբ Հորն երկնային
Կընծայենք գոհության պարգևներն,
Զի շնորհեց Իր Որդին Միածին,
Մեծ հույսով ալ կօրհնե մեր օրերն։

3. Պիտ երգենք քաղցրաձայն երգ Գառին,
Երբ հասնինք այն եզերքն գեղեցիկ,
Սրտերնիս ալ պիտի չտրտմին,
Երբ կազմենք խումբ սրբոց երջանիկ։

4. Պիտ հանգչինք այն եզերքն փառավոր
Եվ պսակ անթառամ ժառանգենք,
Զերծ մեղքեն, երջանիկ և անդորր,
Հավիտյան մեր Փրկիչն ալ գովենք։

Youtube ♪♫ ➤

41

     ՀԵ 258, Էլմ. 628, Հայտն. 7։9,18
1. Հա՛յր, ճամփադ ինձ սորվեցուր
Փորձության այս ժամանակն,
Այնպես անցնել ցուցուր,
Որ առնեմ կենաց պսակն։

     Հաղթողին արմավենին
     Հայնժամ տուր, որ ձեռքս առնիմ
     Եվ սրբոց ու հրեշտակաց հետ
     Ես նոր երգ երգեմ։

2. Սիրտս սիրով թող լեցնե
Երկնային սուրբ Աղավնին,
Չար կիրքերս դադրեցնե,
Որ հաղթեմ ամեն մեղքին։

3. Զիս խաղաղությամբ լեցուր,
Փոթորիկը հանդարտի,
Գանգատներս դադրեցուր,
Թող հոգիս սիրովդ հանգչի։

4. Հրամանովդ սուրբ հրեշտակներն
Բոլորտիքս բանակ դնեն,
Եվ վերեն սիրույդ աչքերն
Մինչև վերջը վրաս հսկեն։

42

       Էլմ. 472
1. Գեղեցիկ զգեստներ,
Գեղեցիկ երկինք վերն,
Գեղեցիկ տուն պայծառ,
Ուր չիք երբեք խավար,
Գեղեցիկ թագ փայլուն՝
Աստղերով նկարուն,
Գեղեցիկ բնագավառ,
Տե՛ր, մեզ հոն տար։

     Զգեստ փայլուն, երկիր սիրուն,
     Հոյակապ տուն ոսկեձեղուն,
     Գեղեցիկ թագ, գողտրիկ նվագ,
     Պալատներ լուսափառ,
     Տեր, մեզ հոն տար։

2. Գեղեցիկ այս խորհուրդ,
Մենք՝ Իր սուրբ ժողովուրդ,
Փրկչին հետ հավիտյան
Պիտ ապրինք անբաժան,
Հոգե, վիշտե ազատ
Յուր ժառանգն հարազատ,
Կխնդրենք, Հայր արդար,
Մեզ շուտ հոն տար։

3. Գեղեցիկ ամեն ինչ
Փայլի հոն զերթ լույս ջինջ։
Կելլենք այս ձորեն խոր,
Հոն են մեր գանձն բոլոր,
Հարուցյալ Տերն վկա՝
Հոն երբեք մահ չկա,
Պիտ ապրինք դարեդար,
Տե՛ր, մեզ հոն տար։

43

     Էլմ. 381
1. Ինչո՞ւ կմերժես դու հրավերը
Խաչյալ Փրկչի, որ կըսե՝ եկուր,
Կլվա քեզ քո պիղծ մեղքերեն
Եվ կընե քեզ ձյունեն ալ մաքուր։

     Ե՛կ, մեղավոր, ե՛կ, շուտ ըրե,
     Բաց բազուկներուն մեջ քեզ նետե։

2. Տե՛ս, ինչպես գամված Նա խաչին վրա,
Անտրտունջ քեզ համար կզոհվի,
Տե՛ս, ինչպես վշտահար Նա կուլա
Ու ջերմ սիրով քեզի կնայե։

3. Ե՛կ, շուտով խաչին տակ ծնրադրե
Ու մեղքերդ Անոր խոստովանե,
Ե՛կ այսօր աշխարհեն հրաժարե
Եվ ամբողջ կյանքդ Անոր նվիրե։

4. Եթե հիմա հրավերն դու մերժես,
Անոր Սուրբ Հոգին կվշտացնես,
Եվ գուցե այս վերջին անգամն է,
Որ Նա քո սրտի դուռն կզարնե։





44

1. Վշտաց աշխարհեն Քեզ կաղաղակեմ,
Ով բարձրերուն մեջ բնակող Տեր,
Հոգիս կճնշվի մեղքերուս բեռեն,
Ողորմած Փրկիչ, գթա՛ ինծի։

     Իմ թշվառ հոգին հանգիստ կփնտրե,
     Ես շատ հոգնած եմ ունայն կյանքես,
     Սփոփանք չունիմ, սիրտս կոտրած է,
     Ողորմած Փրկիչ, գթա՛ ինծի։

2. Անառակ որդին հոր տունը թողուց՝
Հաճույք փնտրելու Քեզմե հեռու,
Բայց անապատին մեջ մոլորեցավ,
Ողորմած Փրկիչ, գթա՛ ինծի։

3. Ես շատ խաբվեցա սուտ խոստումներեն,
Շողոքորթ աշխարհն կողոպտեց զիս,
Ու կպտտիմ անոթի, ծարավ,
Ողորմած Փրկիչ, գթա՛ ինծի։

4. Սրտանց կզղջամ ու կապաշխարեմ,
Աղի արցունքով կողբամ մեղքերս,
Պիղծ ու անարժան ես Քեզի կուգամ,
Ողորմած Փրկիչ, գթա՛ ինծի։




45

      ՆԵԵՏ
1. Տե՜ր, պահե՛ զիս Սուրբ խաչիդ
Արյունին տակ, (2)
Տե՜ր, պահե՛ զիս թանկագին
Արյունիդ տակ, (2)
Որ նետերն չարի չհասնին,
Չհարվածեն իմ խեղճ հոգին
Ու չավերեն գործդ անգին,
Տե՜ր, պահե՛ զիս արյունիդ տակ։ (2)

2. Տե՜ր, պահե՛ զիս Սուրբ խաչիդ
Արյունին տակ, (2)
Տե՜ր, պահե՛ զիս թանկագին
Արյունիդ տակ, (2)
Որ ալիքներն մեղքի ծովուն
Չխորտակեն իմ խեղճ նավուն,
Այլ ապահով հասնիմ ես տուն,
Տե՜ր, պահե՛ զիս արյունիդ տակ։ (2)

3. Տե՜ր, պահե՛ զիս Սուրբ խաչիդ
Արյունին տակ, (2)
Տե՜ր, պահե՛ զիս թանկագին
Արյունիդ տակ, (2)
Որ սատանան չհաջողի
Խափանել երթը հավատքին,
Այլ ապահով հասնիմ Քեզի,
Տե՜ր, պահե՛ զիս արյունիդ տակ։ (2)




47

      ՀԵ 28, Էլմ. 66, Ելից 22
1. Ինչպես բարեկամ է Տերը,
Միշտ մեզի կհամբերե,
Կներե մեր հանցանքները,
Մեր վշտերն ալ կկրե։
Քրիստոնյա՛, արտոնությունդ
Այս է, միշտ բերկրապատար,
Քո ամեն փորձություններդ
Աղոթքով Տերոջը տար։

2. Շատ անգամ խաղաղությունը,
Ո՜հ, իզուր կկորսնցնենք,
Աղոթքի արտոնությունը
Երբ մոռնանք կամ զանց ընենք,
Մեկը կա՞, որ Հիսուսի չափ
Քեզի ցավակից ըլլար,
Վստահե Անոր, հոգերդ
Աղոթքով Տերոջը տար։

3. Դուն հոգնա՞ծ, բեռնավորվա՞ծ ես,
Սիրելիքդ հեռացա՞ն,
Քու Փրկիչդ քեզ կանչած է,
Ինք կըլլա քեզ ապաստան։
Հիսուսի բաց բազուկները
Ապավեն են փրկարար,
Շուտ դիմե հոն և ամեն բան
Աղոթքով Տերոջը տար։

46

       ՀԵ 198, Էլմ. 610, Սաղմ. 51
1. Աստված ողորմած, ինծի ողորմե,
Անհուն գթությամբդ իմ մեղքս քավե,
Ամեն հանցանքես լվա՛, զիս մաքրե՛
Եվ իմ մեղքերես, ո՛վ Տեր, զիս սրբե՛։

2. Քանզի հանցանքներս հայտնի են ինծի,
Մեղքս ալ միշտ աչքիս առջև կկայնի,
Միայն Քեզի դեմ ես մեղանչեցի
Ու մեծ չարություն առջևդ գործեցի։

3. Մաքրե՛ արյունովդ, որ ես սրբանամ,
Ձյունեն ավելի ճերմակ ես ըլլամ,
Ամեն մեղքերես Դուն զիս ազատե,
Մխիթարությամբդ ուրախ զիս ըրե։

4. Ո՛վ Տեր, ներսիդիս սուրբ սիրտ ստեղծե,
Ինծի նորոգված հոգի մը շնորհե,
Զիս Քու երեսեդ բնավ մի՛ ձգեր
Ու Քու Սուրբ Հոգիդ ինծմե մի՛ առներ։

5. Քանզի, ո՛վ Տեր, Դուն զոհեր չես կամիր
Եվ ողջակեզներ բնավ չես հավնիր,
Տերոջ հավնած զոհն կոտրած հոգին է,
Խոնարհ սրտին սերն Անոր հաճոյ է։


48

     ՀԵ 30, Էլմ. 631, Հովհ. 14։18
1. Մի՛ թողուր զիս, ո՛վ Աստվածս,
Թող Քեզմե չմոլորիմ,
Ուժովցուր, Տե՛ր, իմ քայլվածքս,
Եթե ոչ՝ ես կընկղմիմ։
Պահպանե զիս, պաշտպանե զիս,
Որ երբեք չկորսվիմ։

2. Աշխարհիս անթիվ հոգերը
Կարգիլեն զիս, Տե՛ր, Քեզմե,
Սատանան իր հրապույրները
Իմ առջևս կդնե,
Վարմերովը, նենգերովը
Թող զիս չմոլորեցնե։

3. Ո՛վ Հիսուս, ցրե՛ վախերս,
Քո խոստումդ է հաստատուն,
Դուն կրնաս ներել մեղքերս,
Զիս լսել տուր ձայնդ սիրուն,
Դուն ես լույսս, Դուն ես հույսս
Միմիայն, Փրկիչս, Դուն։

4. Ո՜հ, թե ես սիրույդ ուժովը,
Տեր Հիսուս, Քեզի ձգվիմ,
Ինձ օգնե հոգվույդ շնորհքովը
Աշխարհես հրաժարվիմ,
Տե՛ր, կանչե զիս ու քաշե զիս,
Ես ալ պիտի հետևիմ։

5. Իմ ներքին սենյակիս մեջը
Դուռը ետևես գոցեմ
Ու սրտիս անկեղծ աղերսը
Աստուծոյս մատուցանեմ,
Արարիչս և Փրկիչս,
Առանձին տեղ թող գտնեմ։

49

     ՀԵ 303, Էլմ. 724, Ղուկ. 22։19
1. Քու սերդ մի՞թե մոռնանք, Հիսո՛ւս,
Բնավ ալ չհիշե՞նք,
Սերն, որ հատոյց մեր պարտքն անհույս
Եվ որ ջնջեց մեր մեղք։
Մոռնա՞նք Քո վշտալից կյանքն ևս,
Աղոթքդ քրտնալից,
Ցողով ցողված գլուխդ, որ մեզ
Պահեց միշտ հուսալից։

2. Գեթսեմանին կրնա՞ք մոռնալ
Եվ ճիգդ՝ տագնապոտ,
Երբ լեռն պատեց ահեղ խավար,
Եվ մարդ չկար Քեզ մոտ։
Կրնա՞նք մոռնալ փշե պսակ,
Ամոթն և ապտակներն,
Երբ դեմդ ելավ դժոխք վայրագ,
Երկիր մերժեց Քու սերն։

3. Ո՜հ, Քու շնորհաց վառ հիշատակ
Պիտ քաղցրագույն ըլլա,
Մեր սրտերուն մինչ ի հատակ
Դեմքիդ նկարն ցոլա։
Մոռնալ կրնա՞նք կենաց ցնծումն,
Մոռնալ աշխարհ համայն,
Բայց չենք մոռնար Քու սերդ անհուն
Հիմա և հավիտյան։

51

     ՀԵ 39, Էլմ. 582, Ղուկ. 24
1. Ո՜վ Փրկիչս, օրն իջած է,
Կաղաչեմ Քեզ, քովս կեցի՛ր,
Թանձր մութն արդեն իջած է,
Այս գիշեր իմ հյուրս եղի՛ր։
Երբ պակսին օգնականներս,
Դուն միայն ես օգնական,
Բազմաթիվ են վտանգներս,
Ո՜հ, եղի՛ր ինծի պաշտպան։

2. Աշխարհիս պայծառությունը
Շատ չանցած կը մթննա,
Փառքն ու մեծ վայելչությունը
Շուտ աներևույթ կ’ըլլա։
Բայց Դուն ես հույսիս արևը,
Հավիտյան Դուն չես փոխվիր,
Ճառագայթներուդ պարգևը
Շնորհե ինձ, քովս կեցիր։

3. Շատ անգամ, Տե՛ր, Քեզ մոռցած եմ,
Սակայն Դուն զիս մի՛ մոռնար,
Շատ անգամ Քեզ թողուցած եմ,
Բայց ինձմե մի՛ հեռանար։
Ո՜վ Հիսուս, հոգվույս Փրկիչը,
Հետս կենալ Դուն խոսք տվիր,
Երբ որ անօրեն փորձիչը
Հարձակի վրաս, քովս կեցի՛ր։

4. Եվ վերջին թշնամիին վրա
Տուր, որ հաղթանակ երգեմ,
Իմ վրաս հարձակած ատենը՝
«Ո՞ւր է քո խայթոցդ»,- ըսեմ։
Որ մահեն, Տե՛ր, ազատվիմ ես,
Դառն մահվան Քեզ հանձնեցիր,
Թող մահվան մեջ չընկղմիմ ես,
Մինչև վերջը քովս կեցի՛ր։


50

1. Փրկիչը սեղան կկազմե՝
Մեր սովը կշտացնելու,
Իր զավակներուն կկանչե՝
Երկնից կերակուրն ուտելու։
Ահա սովամահ տեսնելով՝
Մեզի Իր մարմինը կուտա,
Մեզի համար զոհ ըլլալով՝
Իր մահը մեր կյանքը կըլլա։

2. Ուստի, եղբայրնե՛ր սիրելի,
Ուրախությունով մոտեցեք,
Ձեր Տերը ձեզի կխոսի.
«Մարմինս առեք ու կերեք»։
Անկեղծ ու խորին զղջումով
Այս սուրբ սեղանին մոտենանք,
Բոլոր մեր գործերն մերժելով՝
Միայն Հիսուսին հավատանք։

3. Ո՛վ Տեր, Դու մեր մեջ գտնվե,
Քու ներկայությունդ ցուցուր
Եվ այս Քու սեղանդ օրհնե,
Քեզնով մեր սրտերը լեցուր։
Խոսքիդ համեմատ կաղաչենք՝
Մեզի Քու հոգիդ պարգևե,
Եվ մինչ հոս մենք Քեզ կհիշենք,
Դուն ալ, ո՛վ Հիսուս, մեզ հիշե։


52

      Երաժշտ. Էլմ. 113
1. Եթե կյանքի մրրկից հոգիդ ընկճված,
Հոռի ամպերով է ճամփադ մթագնած,
Հիշի՛ր Տիրոջ պարգևած ողորմությունն,
Պիտ հիանաս՝ միտք բերելով սուրբ Արյուն։

     Տիրոջ գութն ու բարիքներն հիշի՛ր
     Եվ դրանք ամենուրեք պատմի՛ր,
     Միտք բեր և տես՝ առատ Նա բաշխեց,
     Կհիանաս, թե ինչպես Նա կատարեց։

2. Արդյո՞ք հոգսի բեռն է խեղճ հոգիդ ճնշում,
Ծանր վի՞շտն է դառնությամբ սիրտդ ճմլում,
Երբ հիշես Տիրոջ գութ, պիտ աչք բարձրացնես,
Կնետես կասկածներդ, գովեստ կերգես։

3. Տեսնես հարուստի երկրավոր բարիքներ,
Իսկույն հիշի՛ր երկնքի քո մեծ գանձեր,
Տերը բոլոր կարիքներդ պիտ հոգա,
Ոսկուց շատ թանկ է, ինչ որ Նա քեզ կտա։

4. Քաջացի՛ր հոգով, արդ Քրիստոսին նայի՛ր,
Նրա ուժով բոլոր վշտերդ ամոքի՛ր,
Նրա ողորմությունը պահի՛ր քո սրտում,
Կգտնես հանգիստ քո երկրավոր կյանքում։

53

     Чудный Край 193, ПВ 60
1. Տկար զավակդ եմ, ո՜վ Տեր,
Ես թույլ եմ, ինձ օգնիր:
Սրտանց ուզում եմ ծառայել,
Դու ինձ օգնիր սկսել։

2. Դու իմ հանդեպ սիրով լցված՝
Աշխարհ ես, Տեր, եկել
Եվ սուրբ Արյան, խաչի գնով
Իմ կյանքն ես Դու փրկել։

3. Ասա՛, ինչպե՞ս Քո սուրբ Զոհով
Ես երջանիկ լինեմ,
Եվ ի՞նչ կարող եմ փոխարեն
Խաչիդ առջև բերել։

4. Ահա սիրտս, կյանքս, ո՛վ Տեր,
Ես Քեզ եմ նվիրում,
Գիտեմ, լրիվ ես Քոնն եմ, Տե՛ր,
Եվ իմն ես Դու հավետ։

54

      ՀԵ 8, Էլմ. 2
1. Կօրհնենք Քեզ, Աստվա՛ծ,
Զի Փրկիչը եկավ,
Խաչին վրա մեռավ
Եվ վերն փառքով համբարձավ։

     Ալելուիա՜, մեր Փրկիչը,
     Ալելուիա՜, Ամեն,
     Ալելուիա՜, Քուկդ է փառքը,
     Սրբե մեզ նորեն։

2. Կօրհնենք Քեզ, Աստված,
Զի Հոգիդ ալ իջավ,
Մեզ Փրկիչը յայտնեց,
Եվ խավարն անցավ։

3. Միշտ փառք և գովեստ
Տանք զոհուած Գառնուկին,
Որ մեր մեղքը ջնջեց
Ու ներեց դարձողին։

4. Միշտ փառք և գովեստ
Շնորհաց Աստծուն,
Որ սիրեց մեզ, փնտրեց
Ու տվավ Իր Որդւոյն:

5. Ո՜հ, մեզ արթընցուր
Եվ Հոգւովդ նորոգէ,
Ամէն սիրտ երկնաւոր
Եռանդովըդ վառէ:

6. Ո՜հ, մեզ արթընցուր,
Մեռյալներս ողջընցուր,
Հիսուսի ձայնն լսենք,
Որ կըսէ. «Ինձ եկուր»:

56

      ՀԵ 164, Էլմ. 141, Ես. 55։6,7
1. Փրկչին եկե՛ք, ո՜հ, մի՛ ուշանաք,
Բաց է ճամփան, սուղ է ժամանակ։
Մեր մէջ կանգնած` ձայնով քաղցրալուր
Կ’ըսէ. - «Ինծի եկո՛ւր»։

     Օ՜, ի՜նչ քաղցր պիտի ըլլայ հըրճուանք,
     Երբ, Փրկիչ, Քեզի հետ միանանք
     Եվ վայելենք դեմքիդ լոյսն անշէջ
     Մեր երկնային տան մէջ։

2. Ան Իր հրաւերն կուղղէ ամենուն,
Իր գութն անբաւ է և սէրն՝ անհուն։
Զայն մեր ընտրեալ Փրկիչն անուանենք,
Մի՛ վարանիք, եկէ՛ք։

3. Նա մեր մօտն է այսօր մանաւանդ,
Անսանք ձայնին, ըլլանք հնազանդ։
Մենք ալ կրկնենք հրաւերն սիրալուր,
Տէրն կը կանչէ. «Եկո՛ւր»։

55

     ՀԵ 199, Էլմ. 446, Սաղմ. 51։7,8
1. Տե՜ր, ձայնդ կլսեմ,
Որով զիս կկանչես,
Կուգամ, որ զիս սուրբ արյունովդ
Լվաս, մեղքե մաքրես։

    Տե՜ր, Քեզի կուգամ,
    Հիմա զիս լվա՛,
    Զիս մաքրե՛ սուրբ արյունովդ՝
    Հեղյալ ի Գողգոթա։

2. Տկար և պիղծ կուգամ,
Դու, Տե՛ր, ինձ ուժ կուտաս,
Եվ որ ձյունեն ճերմակ ըլլամ,
Սուրբ Արյունովդ կլվաս։

3. Զիս, Տե՛ր, վստահության,
Հուսո և հավատո,
Կհրավիրես խաղաղության
Եվ կատարյալ սիրո։

4. Թող հարձակին փորձանք,
Կուտաս ինձ հաղթանակ,
Կուտաս հոս շնորհք և սփոփանք,
Վերջն ալ՝ փառաց պսակ։

5. Փա՜ռք քավության Արյան,
Փա՜ռք Քրիստոսի շնորհաց,
Մեր կատարյալ արդարության
Եվ անվախճան կենաց։


57

      ՀԵ 22, Էլմ. 366, Սաղմ. 138
1. Ժամ աղոթքի, ժամ աղոթքի,
Որ աշխարհէս զիս կզատէ,
Որ Հօրըս աթոռին դիմեմ
Ու իմ կարօտութիւնս յայտնեմ։
Երբ ցաւ ու վիշտ վրաս կը տիրէ,
Հոգիս հանգիստ միշտ կը գտնէ,
Փորձութենէ ալ կազատի
Քո հասնելովդ, ժամ աղոթքի։

2. Ժամ աղոթքի, ժամ աղոթքի,
Աղերսըս թևերովդ տարուի
Շնորհաց աթոռը Նստողին`
Զղջացեալի ձայնն լսողին։
Իրեն դիմել կպատուիրէ,
Շնորհք խնդրել կհրաւիրէ,
Հոգերս Անոր ձգեմ պիտի,
Քեզ սպասեմ, ժամ աղոթքի։

3. Ժամ աղոթքի, ժամ աղոթքի,
Մխիթարիչ ըլլաս ինծի,
Մինչև Փասգա լեռնէն նայիմ,
Տեսնեմ իմ տունս երկնային։
Տկար մարմինս պիտի ձգեմ,
Տիրոջը քով պիտի ելլեմ
Ու երթալով երգեմ պիտի.
«Ժամ աղոթքի, ժամ աղոթքի»։


58

        ՀԵ 13, Էլմ. 36, Ես. 58։13,14
1. Ապահով Տէրն մեզ պահեց
Այս շաբաթ ալ մահուանէ
Եվ այսօր մեզ հոս ժողվեց,
Որ շնորհք խնդրենք Իրմէ։
    Ի՜նչ հաճոյ է կիրակին,
    Է նման Երկնաւորին։

2. Երբ շնորհքդ, Տէր, խնդրենք
Սիրելի Փրկչին ձեռքով,
Լուսափայլ երեսդ տեսնենք,
Մեր մեղքերն քավվին Քեզմով։
    Թող աշխարհ անհայտ ըլլայ,
    Եվ Քու փառքդ երևնայ։

3. Երբ որ Քեզ փառաբանենք,
Տուր որ Քեզ ներկայ ճանչնանք.
Եվ Քու փառքդ մենք տեսնենք,
Երբ մեկտեղ տաճարդ կուգանք։
    Համն առնել տո՛ւր, Տէր, մեզի
    Յաւիտենական ճաշի։

4. Քարոզուած ճշմարտութիւնն
Մեղաւորն թող ազատէ,
Սիրողներն զարդարութիւն
Եվ սուրբերն մխիթարէ։
    Թող ամէն մէկ կիրակի
    Պատրաստէ մեզ երկնքի։


59

     ՀԵ 5, Էլմ. 613, Սաղմ. 95
1. Ամեն երկիրներ, Տերոջմով ցնծացեք
Դողով և ուրախությունով,
Տեր Եհովային ընծաներ մատուցեք
Հոգվով և ճշմարտությունով։

2. Քանզի գերազանց բարերար է մեր Տերն,
Որ մեզ ստեղծած է, և մենք՝
Անոր խոտավետ արոտին գառնուկներն,
Պիտի Անոր ձայնը լսենք։

3. Անոր սուրբ դռները եկեք գոհությամբ,
Անոր սրահները մտեք:
Անոր փառք տվեք հոն և օրհներգությամբ
Անոր անունեն գոհացեք։

4. Զի Ինք մեր Աստվածն է ի հավիտենից,
Կեցած են ու պիտի կենան
Անոր խորհուրդներն ու գործերն գթալից
Ազգե մինչև ազգ՝ հավիտյան։


60

     ՀԵ 255, Էլմ. 508, Եզեկ. 16։60
1. Փորձանքներու մեջ անհամար
Եվ փուշերու մեջ սրածայր
Խորհուրդ մ’անուշ կ’անցնե մտքես,
Թե Դուն զիս կհիշես։

    Դուն, Տե՛ր, զիս կհիշես, (2)
    Ալ ի՞նչ վախնամ, երբ մոտ ես ինձ
    Եվ, Տե՛ր, զիս կհիշես։

2. Կյանքի հոգեր կուգան ուժգին՝
Մթագնելու տկար հոգին,
Կրնամ անոնց կուրծք պարզել ես,
Մինչ Դուն զիս կը յիշես։

3. Թող մութ ամպեր գան ու երթան,
Դժվար կամ հարթ ըլլայ ճամփան,
Հոգ չեմ ըներ, վստահ եմ ես,
Որ Դուն զիս կհիշես։

Youtube ♪♫ ➤

61

      ՀԵ 99, Էլմ. 56, Գաղ. 6։14
1. Երբ այն խաչին ես կը նայիմ,
Ուր որ մեռաւ փառաց Տէրն իմ,
Իմ մեծ շահերս վնաս կը սեպեմ,
Հպարտութիւնս ալ կ’անարգեմ։

2. Չպարծենամ ուրիշ բանով,
Բայց թէ միայն Փրկչիս մահով,
Բոլոր փափագս՝ մեծ կամ չնչին
Ես կը զոհեմ Իր արիւնին։

3. Փառքն արքայից ինծի տրուէր՝
Ան շատ պզտիկ պարգև մըն էր,
Ասանկ Տէրոջ անհուն սիրոյն
Արժան է տալ իմ կեանքս ողջոյն։


62

    ՀԵ 274, Էլմ. 804, 2 Կորնթ. 1։3,4
1. Նեղյալ հոգվույս Դուն օգնական,
Երբ տրտմությունք իմ վրաս կուգան,
Երբ զիս պատե ծով նեղության,
Քեզի դիմեմ, Հույս իմ միայն։

2. Կուզեմ ցավերս Քեզի հայտնել,
Զի Դուն կարող ես բժշկել,
Քո խոսքդ միայն զիս կազատե
Վրաս եկած ամեն ցավե։

3. Բայց երբ իմ ներսս երկմտիմ,
«Իմս ես» ըսել երբ վարանիմ,
Ուրախությունս կհատնի,
Բոլոր իմ յոյսըս կը կտրի։

4. Արդ ո՞ւր երթամ, Տե՛ր սիրական,
Դուն ես միայն ինձ օգնական,
Հոգիս Քեզի կ’ապավինի,
Ցավոց մեջեն Քեզի նայի։

63

     Էլմ. 698
1. Սրտիս մեջ կա անուշ երգ մ'այսօր,
Ուրախ կառնեմ իմ քայլերս բոլոր,
Գտած եմ մի Բարեկամ,
Որ առանձին չմնամ,
Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։

    Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր՝
    Այս է երգս կյանքիս օրերը բոլոր,
    Չարեն ինչո՞ւ ալ վախնամ,
    Տերն ինծի մոտ երբ գիտնամ,
    Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։

2. Վստահությամբ ես հիմա կերգեմ,
Իր ճամփաներն արդար են, գիտեմ,
Ալ ես մինակ չեմ քալեր,
Զի Տերն կյանքիս է ընկեր,
Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։

3. Իր շնորհքով պիտ հաղթանակ շահիմ,
Իր զորությամբ հաստատուն կայնիմ,
Փորձությունք երբ հարձակին,
Փրկչին անվամբ հաղթվին,
Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։

64

     Էլմ. 17
1. Տիրոջ կվստահիս կյանքիդ մեջ բոլոր,
Ան կըլլա թանկագին քեզի ամեն օր,
Իրեն աշակերտն ես և Իր խոսքով լի,
Սուրբ Հոգին կուտա քեզ և ալ ավելի։

    Եվ ալ ավելի, (2)
    Որ կյանք ունենաս դուն
    Եվ ալ ավելի։

2. Անհուն սիրույն համար փառք տանք Գառնուկին,
Որ եկավ այս աշխարհ տունեն երկնային,
Սուրբերը թող երգեն փառք Անոր անվան,
Որ արյամբ Իր կնքեց գործն մեր փրկության։

3. Ե՛կ Իրեն հավատքով, շուտ հրավերն լսե՛,
Հանձնե՛ ինքզինքդ Անոր, զի Իր կամքն այս է,
Գնա՛, քեզ կընդունի Փրկիչն պաշտելի,
Կթափե օրհնություն և ալ ավելի։


65

      ЕГВ 490, ПВ 699
1. Հիսուսին միայն սրտումս պիտ ունենամ,
Հիսուսը միայն այնտեղ բնակի,
Իր սիրույն ոչ մի բան հավասար չկա,
Միայն Նրա մոտ հոգիս կհանգչի։

    Էլ ես չեմ հոգա, էլ չեմ տրտնջա,
    Հիսուս իմ Եղբայրն ինձ մոտ է, ներկա,
    Նաև խոստացավ իմ ձեռքիցս բռնել
    Եվ տանել այնտեղ, ուր միշտ հանգիստ կա։

2. Հիսուսը միայն ինձ մեղքից ազատեց,
Հիսուսը միայն ինձ բարիք արեց,
Նրա մեծ սերը իմ սիրտը կոտրատեց
Եվ ապա խաղաղության դեղ դրեց։

3. Հիսուսին միայն կյանքս կպատկանի,
Նա՛ է իմ Փեսան և ես՝ հարս Նրա,
Միայն Նրա կամքը պիտի կատարեմ,
Եվ Նա սպիտակ հանդերձներ ինձ կտա։

4. Հիսուսը միայն ինձ ուժ կպարգևե,
Երբ պատերազմի մեջ տկարանամ,
Նրա կենաց աղբյուրից ես կխմեմ
Կյանք և զորություն միշտ, ամեն անգամ։

66

        ЕГВ 184
1. Ելնենք Գողգոթա, ի՛մ եղբայր,
Ուր Մեսիան խաչված է, որ ղրկեց մեր Հայր,
Նա հայտնեց բոլորիս, թե սեր է Աստված,
Բժշկեց մեր վերքերն, բայց այժմ՝ Նա խաչված.
Փառք տանք մենք Նրան։

2. Ելնենք Գողգոթա, ի՛մ եղբայր,
Մեր մեղաց համար տանջվում է վշտաց Այր,
Նա ծարավեց, Նրան քացախ մեկնեցին,
Նրա կենաց ջրով աշխարհ լիացավ.
Գովենք մենք Նրան։

3. Ելնենք Գողգոթա, ի՛մ եղբայր,
Ե՛կ, եղբայր, բարձրանանք սրբազան այդ վայր,
Ուր Հիսուս աղոթեց. «Հայր, ներիր սրանց□,
Եկ, որ այդ աղոթքով ապրի և մեր անձ.
Օրհնենք մենք Նրան։

4. Ելնենք Գողգոթա, ի՛մ եղբայր,
Ուր գոչեց Փրկիչը՝ բոլորից լքված.
«Ո՜հ, Աստված իմ, Աստված, ինչո՞ւ թողուր զիս»։
Իմ եղբայր, որ փրկե հոգիդ և հոգիս.
Դիմենք մենք Նրան։

5. Ելնենք Գողգոթա, ի՛մ եղբայր,
Փրկչի խոսքը հնչում է խաչի վրա.
«Կատարված է, հոգիս ավանդում եմ Քեզ»։
Այսպես զոհվեց մեզ համար Գառնուկը հեզ.
Հիշենք մենք Նրան։

6. Ելնենք Գողգոթա, ի՛մ եղբայր,
Բարձրանանք դեպի այս ահեղ մրցավայր։
Մեր մեղքը Նա կրեց ու տանջվեց անձայն,
Ո՜հ, ինչ թանկ գնով Նա գնեց փրկություն։
Պաշտենք մենք Նրան։

68

       ՀԵ 6, Էլմ. 102, Եբր. 11։6
1. Իջի՛ր, Արքա հզոր,
Անունդ՝ փառավոր,
Տուր, որ գովենք։
Ամենատեր եղող,
Ամեն տեղ միշտ հաղթող,
Եղի՛ր մեզ վրա տիրող,
Քեզ կ’աղաչենք։

2. Իջի՛ր, Հիսուս Փրկիչ,
Եղի՛ր մեզ պահպանիչ,
Մեզ միշտ օգնե՛։
Քու օգնությունդ մենք,
Մեզի պարիսպ ընենք,
Քու վրադ մեր հույս դնենք,
Տե՜ր, մեզ լսե՛։

3. Իջի՛ր, ով Սուրբ Հոգի
Եվ հիմա տուր մեզի
Վկայություն,
Թե Տերն մեզ կը սիրե,
Մեր սիրտն ա՛ռ,
Դուն տիրե՛,
Մի՛ հեռանար մեզմե,
Հոգի սիրուն։

4. Ո՜վ Դու, Եռեակ և Մի,
Մեծ գովությունք Քեզի
Անդուլ տրվին։
Քու փառքդ տո՛ւր, որ մենք
Երկնից մեջ վայելենք
Ու Քեզ փառաբանենք,
Տե՜ր երկնային։


67

     ՆԵԵՏ 32,1590, ЕГВ 138
1. Ո՜վ Հիսուս, ինձ մոտ արի,
Միշտ իմ առջևից քայլիր,
Ա՛ռ թևիդ տակ ամեն ժամ,
Իմ լավագույն Բարեկամ:

    Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,
    Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,
    Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,
    Առաջնորդիր ինձ ընդմիշտ։

2. Սրտիս դուռը չեմ բանա,
Ոչ ոքի էլ տեղ չկա,
Միայն Քո ներկայություն,
Ահա՝ իմ վառ ցանկություն։

3. Միայն Քեզ եմ անվանում
Առաջնորդ ամեն բանում,
Տիրի՛ր սրտիս լիովին,
Խաչյալ Քրիստոս, Տեր անգին։

70

    ՀԵ 85, Էլմ. 367, Մաթ. 1։21
1. Այնպես անուշ անուն չկա,
Չկա այնպես սիրուն մը,
Ինչպես ծնանելեն առաջ
Փըրկչին տըրված անունը։

    Փափագ ունինք Տերը տեսնել,
    Տեսնել մեր Հորը տունը:
    Այնպես անուշ անուն չկա,
    Ինչպես Հիսուս անունը։

2. Հրեշտակն իջավ, անոր ըսավ.
«Հիսուս դնես անունը,
Քանզի մահեն պիտի փրկե
Բոլոր Իր ժողովուրդը»։

3. Խաչին վրա ալ գրեցին
Այս պատվական անունը,
Որ մարդ տեսնե` ինչո՞ւ համար
Միշտ զԻնքը սիրելու է։

4. Ու հիմա, Հորը քով նստած,
Ինքն է մեր Բարեխոսը,
Ուստի սիրենք ու միշտ գովենք
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը։

69

     Էլմ. 520
1. Ի՜նչ մեծ ու քաղցր է պատգամն այն, երբ հավատանք,
Թե երեկ, այսօր ու հավիտյան, Հիսուս միշտ նույնն է,
Դեռ կփրկե մեղավորներ, բուժե ցավեր Ան,
Լռեցնե սաստիկ հովեր, փա՜ռք Իր սուրբ Անվան։

    Երեկ, այսօր ու հավիտյան
    Բնավ չի փոխվիր Ան,
    Չկա ուրիշ անփոփոխ բան,
    Փա՜ռք Իր սուրբ Անվան: (3)
    Անփոփոխ է Հիսուս միայն,
    Փա՜ռք Իր սուրբ անվան։

2. Մեղավորաց Բարեկամն է, կփնտրե արդ քեզ,
Ելի՛ր, մեղաց բեռդ Անոր բեր՝ ծնրադիր ու հեզ:
Ըսավ. «Քեզ չեմ դատապարտեր, մեղք մի՛ գործեր ալ»։
Կներե արդ քու ալ մեղքեր, նույն կերպով դարձյալ։

3. Հաճախ բուժեց տառապյալներ Իր ձեռքով հզոր,
Կվերցնե վիշտն ու ցավն մեր խոսքով մը այսօր։
Իրեն դպչող կնոջ տվավ Հիսուս զորություն,
Նույնը կուտա սիրով անբավ զԻնք խնդրողներուն։

4. Ինչպես Էմմաուս գացողներուն հետ քայլեց Հիսուս,
Նույնպես հետն է մեր ամենուն, կներշնչե հույս։
Քիչ ատենեն պիտ տեսնենք զԱյն, շուտով եկուր, Տե՛ր,
Նույն Յիսուսն պիտ ըլլայ սակայն, որ համբարձավ վեր։


71

      ՀԵ 234, Էլմ. 497
1. Ո՜հ, թե սուրբ ըլլամ ես՝ միշտ ալ ավելի,
Սիրտս, հոգիս և միտքս Քեզ հնազանդին,
Օրեօր պարտքերս ավելի սիրով
Կատարեմ, ո՛վ Տերս, Քու Հոգվույդ շնորհքով։

2. Քու Հոգովդ, ո՛վ Հայրս, անդադար լեցուր,
Որ մաքուր ընե զիս, ավելի մաքուր,
Եվ իմ հառաչանքս դեպի վեր երթա,
Միշտ իմ պաղատանքս Աստուծոյս ըլլա։

3. Երբ շատնան վիշտերս, վախս ու տարակույս,
Ո՜հ, հանձնեմ հոգերս միշտ իմ Աստուծոյս,
Ինք բոլոր խավարս լույս պիտի ընե,
Ինչ որ հիմա մութ է, պիտի բացատրե։

4. Բարձր և ալ բարձր գիշերես թռչիմ,
Մինչ երկնից սուրբ լույսը բերկրությամբ հասնիմ,
Թող ըլլա մաղթանքս Քեզ ընդունելի,
Այս է, Տե՛ր իմ, ջանքս, Դուն օգնե՛ ինծի։


72

1. Եթե շուշան ես լինեի
Սարոնի մեծ պարտեզում,
Միայն Քո սերն կբուրեի
Գարնան բոլոր օրերում։

2. Եթե սոխակ ես լինեի
Լիբանանի անտառում,
Միայն Քո սերն գեղգեղեի
Կյանքիս բոլոր օրերում։

3. Եթե աղբյուր ես լինեի
Այս կյանքի ճանապարհին,
Միայն Քո սերն կբխեի
Բոլոր ծարավ սրտերին։

4. Եթե հրեշտակ էլ լինեի
Երկինքների երկնքում,
Միայն, Հիսո՛ւս, Քեզ պաշտեի
Գալիք բոլոր դարերում։

5. Թե հազար կյանք ունենայի
Այս աշխարհի երեսին,
Հազարն էլ Քեզ կզոհեի,
Հիսո՛ւս, հոգուս պաշտելի:

74

     Էլմ. 53
1. Փառք է քայլել Անոր հետ,
Որ զիս փրկեց Իր արյունով,
Զմայլում է հոգվոյս ամեն օր,
Բերկրություն է երկնային
Զայն զգալ ամեն տեղ իմ քով,
Անվերջ փառք է, օրհնություն՝ Անոր։

    Ո՜հ, ինչ փառք է Իրեն հետ քալել։ (2)
    Իմ քայլերս Նա միշտ կուղղե,
    Թե անցնիմ սարե, ձորե,
    Ո՜հ, ինչ փառք է Իրեն հետ քալել։

2. Ո՜հ, ինչ փառք է զգալ զԻնք մոտ,
Երբ շուքերը կ’երկարին,
Վստահությամբ Անոր աղոթել։
Ո՜հ, ինչ փառք է մնալ Իր քով,
Երբ ամպերը փարատին,
Այո՛, փառք է Իրեն հետ քալել։

3. Փառք պիտ ըլլա Հիսուսի հետ
Քալել ոսկե եզրին վրա,
Չբաժանվիլ Իրմե հավիտյան։
Հոն միշտ ապրիլ Փրկչիս հետ՝
Հիանալի փառք պիտ ըլլա։
Անթիվ դարեր փառք Իր Սուրբ Անուան։

73

    Էլմ. 381
1. Աղաղակ կուգա վայրագ ալեաց վրայեն,
Լույս ղրկե՜, (2)
Հոգիներ կան, որ շուտով փրկվելու են,
Լույս ղրկե՜, (2)։

    Լույս ղրկե՛, լույս Ավետարանի,
    Թող փայլե եզրե եզեր։

2. Մակեդոնական հրավերն մենք լսեցինք,
Լույս ղրկե՜, (2)
Ու խաչին առջև նվերն արդ մենք բերինք,
Լույս ղրկե՜, (2)։

3. Աղոթենք, որ շնորհքն ամեն տեղ ավելնա,
Լույս ղրկե՜, (2)
Տերոջ Սուրբ Հոգին մարդոց մեջ երևնա,
Լույս ղրկե՜, (2)։

4. Անխոնջ աշխատենք սիրով մենք անդադար,
Լույս ղրկե՜, (2)
Մարգարիտներ արդ ժողվենք թագի համար,
Լույս ղրկե՜, (2)։


75

1. Վիշտ ու ցավով պատած հոգի,
Ապավինի՛ր Աստծուն,
Քո ցավերը Նա կամոքի
Եվ կտա քեզ օրհնություն։

    Մի՛ վախիր դու խավար ժամին,
    Քո Աստծուն հավատա,
    Ինչ որ Աստված խոստացել է,
    Նա անպայման քեզ կտա։

2. Թող չհաղթի քեզ թշնամին
Խավարի և մութի մեջ,
Նայի՛ր դու և տես քո Փրկչին
Մահվան մեծ տագնապի մեջ։

3. Կուզե՞ս ապրել Հիսուսի հետ,
Պետք է մեռնի քո «ես»-ը,
Կուզես լինել դու օգտավետ՝
Մահով է ճանապարհը։

4. Թող փարատվին կասկածները,
Պինդ բռնիր Տեր Հիսուսին,
Նա կտա քեզ բարիքները՝
Նա սիրում է Իր որդուն։